39 մլն ԱՄՆ դոլար համաձայնագրի շրջանակներում ՀՀ-ում էլեկտրամատակարարման օդային գծեր են վերակառուցում

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրով վերակառուցվում են «Հրազդան ՋԷԿ»-ից մինչ «Շինուհայր» ենթակայան ընկած շուրջ 230 կմ երկարությամբ «Նորադուզ»-«Լիճք»-«Վարդենիս»-«Վայք»-«Որոտան-1» 220 կՎ և մոտ 50 կմ երկարությամբ «Լալվար» և «Նոյեմբերյան» 110 կՎ օդային գծերը։

Ինչպես հայտնում են ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից, Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված 39 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով համաձայնագրի շրջանակներում։

Ծրագրի նպատակն է բարելավել էլեկտրացանցի հուսալիությունը, թողունակությունը և նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստները:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ Վարդան Մարտիրոսյանի խոսքով՝ «Նորադուզ», «Լիճք» և «Որոտան-1» օդային գծերի կառուցման աշխատանքներն ավարտվել են և դրվել են լարման տակ: Շարունակվում են «Վարդենիս» և «Վայք» օդային գծերի կառուցման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։

Այժմ ավարտական փուլում են «Լալվար» և «Նոյեմբերյան» 110 կՎ օդային գծերի վերակառուցման նախագծման աշխատանքները: Իրականացվում են վերակառուցման նախապատրաստական աշխատանքներ, կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2018 թվականին։