Չինական AVIC International միջազգային կորպորացիան հետաքրքրված է Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում
Տնտեսություն
30.08.2017 | 18:55Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է չինական AVIC International միջազգային կորպորացիայի գլխավոր տնօրեն Գոն Ցզյաանի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է փոխշահավետ համագործակցության:
Գոն Ցզյաանը ներկայացրել է կորպորացիայի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով, որ AVIC International-ը հետաքրքրված է Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում:
Զրուցակիցները քննարկել են մի շարք, այդ թվում՝ ճանապարհաշինության և ավիացիայի ոլորտներում համագործակցության հնարավորությունները, անդրադարձել կոնկրետ նախագծերի: