Արգիշտի Քյարամյանը Դավիթ Սանասարյանի կադրերից ազատվո՞ւմ է. ՊՎԾ գործերի կառավարչին ասել է՝ դիմում գրի

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի շուրջ աղմուկը չի դադարում:  Նա ՊՎԾ գործերի կառավարչին առաջարկել է դիմում գրել և հեռանալ աշխատանքից: Տեղեկությունը փոխանցում են Պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանին մոտ կանգնած Factor.am-ի աղբյուրները:

Նրանց փոխանցմամբ՝ պատճառն անհայտ է: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց նաև գործերի կառավարիչ Հովիկ Հարությունյանը: «Այո, կա նման բան»:

-Ի՞նչն է պատճառը:

-Ճիշտն ասած չգիտեմ պատճառը, երբ իմանամ լավ կլինի: Նա ինձ կանչեց իր մոտ և առաջարկեց, որ դիմում գրեմ ու աշխատանքից ազատվեմ:

-Դուք հետաքրքրվեցիք՝ ինչո՞ւ է նման բան ասում:

-Պատճառներն այդպես առանձնապես չասաց: Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու է նման բան ասում: Ասաց՝ նպատակահարմար չեն գտնում ինձ հետ աշխատելը:

-Դուք գրեցի՞ք դիմումը:

-Չէ, չեմ գրել:

-Ի՞նչ եք պատրաստվում անել:

-Այդքան էլ տրամադրված չեմ դիմում գրելու: Մի քիչ վիրավորված եմ: Այսքան ժամանակ աշխատել եմ ու վատ չեմ աշխատել, եթե վատ աշխատած լինեի պարոն Սանասարյանն էլ կասեր: Հիմա փորձելու եմ հասկանալ պատճառը, ինձ համար այս իրավիճակը տհաճ է: Ուժերս, եթե հերիքի կպայքարեմ:

-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Արգիշտի Քյարամյանը չի ցանկանում Ձեզ հետ աշխատել:

-Ես չգիտեմ, մենք իրար չենք ճանաչում: Ես իրեն այստեղ եմ տեսել և վերջ:

-Նա միայն ասաց՝ նպատակահարմար չէ Ձեզ հետ աշխատելը և վե՞րջ:

-Հա: Այդքանը:

-Իսկ էլի մարդկանց ասել է, որ դիմում գրեն և գնան:

-Ճիշտն ասած ես վստահ չեմ կարող ասել, բայց նման լուրեր պտտվում են: Նման բան ոնց որ կա:

-Փորձում է իր թի՞մը ձևավորել ՊՎԾ-ում:

-Կարելի է և այդպես ասել, հնարավոր է էլի: Մտածում է երևի իրեն ավելի վստահելի մարդու հետ աշխատի:

-Իսկ պաշտոնակատար նշանակվելուց հետո նոր աշխատակիցներ ընդունե՞լ է:

-Ճիշտն ասաց իր գալուց հետո մեկ-երկու մարդ ընդունվել է: Մեկը աղջիկ է, մյուսը՝ տղա:

-Դուք երբվանի՞ց եք ՊՎԾ-ում աշխատում:

-Ես այդտեղ աշխատանքի եմ ընդունվել նախորդ տարվա հուլիսի 4-ից, երբ հիմնարկը զրոյից ձևավորվում էր:

Թեմայի շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ նաև ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանից, բայց նա մեր զանգերին չպատասխանեց:

Հիշեցնենք, որ Արգիշտի Քյարամյանը մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ կառավարության նիստից հետո Factor.am-ի լրագրողի հարցին  ի պատասխան հայտարարեց, որ հաշվետու չէ, թե որտեղից իրեն 32 մլն դրամ,  48 հազար դոլար, առանձնատներ և հողատարածքներ:

Նարեկ Կիրակոսյան