Մինչև ամուսնանալը կինս ունեցել է այդ գումարները. Քյարամյանը՝ կնոջ միլիոնների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
Բոլորը

Այն լուրը, որ հանդիպել եմ վարչապետի հետ, չգիտեմ՝ որտեղից է և ինչ աղբյուր ունի, բայց չեմ մեկնաբանում: Այսօր ՀՀ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը:

«Նախ կուզեի նշել, որ հարգելի լրագրողը պարոն վարչապետին հարցեր տվեց իմ պարզաբանման համատեքստից դուրս, որովհետև նախորդ ճեպազրույցի ընթացքում ես միանշանակ հստակ շեշտել եմ, որ ցանկացած պաշտոնյա, այդ թվում՝ ես, հաշվետու եմ։ Հանրության առաջ հաշվետու լինելու հանգամանքը հավաստվում է նաև նրանով, որ ճեպազրույցից մեկ օր հետո ՊՎԾ ֆեյսբուքյան պաշտոնական էջում ես պարզաբանում ներկայացրեցի և այդ պարզաբանմամբ որոշակի առումով ֆիքսվեց հայտարարագրածս գումարների ծագումնաբանությունը», – ասաց նա։

Հիշեցնենք, որ Արգիշտի Քյարամյանը մեկ շաբաթ է՝ քննարկման գլխավոր թեմաներից էր իր միլիոններով: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ տարբեր պաշտոններ է զբաղեցրել. «Հետագայում տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել այլ մարմիններում և հետագայում ներկայացված հայտարարագրերում որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել, այսինքն՝ ամենասկզբից ես հայտարարագրել եմ ողջ ունեցվածքն ու գույքը»:

Հարցին՝ ՀՀ վարչապետը սխալվե՞լ է, երբ ասել է, որ Քյարամյանը հաշվետու չի եղել, պաշտոնյան պատասխանեց՝ վարչապետի սխալ կամ ճիշտ լինելու հանգամանքն ինքը չի որոշում։ «Իմ կարծիքով՝ յուրաքանչյուր պաշտոնատար անձ հաշվետու է հասարակության առաջ, և այդ հաշվետվողականությունն առավելապես պետք է դրսևորվի՝ հայտարարագիր ներկայացնելով: Պաշտոնատար անձը պարտավոր է օգտվել այդ ինստիտուտից»,- ասաց ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը։

Լրագրողների հստակեցնող հարցին՝ փորձե՞լ է, արդյոք, գործադիրի ղեկավարն իրենից ճշտել գումարների ծագումնաբանությունը, Արգիշտի Քյարամյանը պատասխանեց, որ իր և վարչապետի միջև եղած խոսակցությունը հրապարակման ենթակա չէ։

«Վստահաբար կարելի է ֆիքսել, որ հայտարարագրածս ունեցվածքը չի ձևավորվել աշխատանքային գործունեության ընթացքում»,- նշեց նա։ Մեր հարցին էլ, թե իր կինն ինչպե՞ս է միլիոններ ու դոլարներ կուտակել, Արգիշտի Քյարամյանն ասաց, որ նա այդ գումարներն ունեցել է, երբ դեռ ամուսանացած չեն եղել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան