Վարչապետն առաջարկում է միջանցքներ չստեղծել գոյություն չունեցող թոշակառուների գոյության համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Կառավարության համաձայնությանն է ներկայացրել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում և ուժը կորցրած ճանաչել կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի՝ տարեկան առնվազն մեկ անգամ բանկ ներկայանալու և ՀՀ-ում լինելու մասին հայտարարություն ստորագրելու վերաբերյալ դրույթները, կենսաթոշակը  լիազորագրով վճարել 15 տարի`գործող օրենքով նախատեսված 1 տարվա փոխարեն, ուժը կորցրած ճանաչել կենսաթոշակը տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում կենսաթոշակ վճարելը դադարեցնելու վերաբերյալ դրույթը և այլ փոփոխություններ։

Նախագծի զեկուցող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ միայն 2019 թվականի ապրիլի 1-ի դրությամբ առկա տվյալներով ներկայացված փոփոխություններն ընդունելով կավելանան բյուջետային ծախսերն ավելի քան 3․2 մլրդ դրամով։

Նախարարը նշեց, որ Կառավարությունն առաջարկում է այս փոփոխությունները թողնել անփոփոխ, քանի որ արդեն իսկ քննարկվում է նախագիծ, որը արդեն նմանատիպ կարգավորում է առաջարկում։

Վարչապետ Փաշինյանը նախագծի վերաբերյալ նշեց, որ չի հասկանում այն  նախագծերը, որոնք մեզ առաջարկում են ետ գնալ։

«Պարզվել է, որ ՀՀ-ում գոյություն ունեն  տասնյակ հազարավոր թոշակառուներ, որոնք գոյություն չունեն, բայց թոշակ են ստանում, հիմա մենք առաջարկում ենք միջանցքներ թողնել, որի էլի նույն բանը տեղի ունենա։ Ես սա բացարձակապես չեմ հասկանում, սա վատ սովորություն է, փաստորեն ոչ միայն ընդդիմության առաջարկն է սա, այլ նաև ձեր մոտ էլ է դա քննարկվում։ Փոխանակ մենք այնպես անենք, որ գոյություն չունեցող թոշակառուներ չլինեն, ասում ենք՝ եկեք ստեղծենք միջանցնքներ, որ նրանք լինեն»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ ցանկացած փոփոխության կարելի է գնալ միան ինովացիոն լուծումների ճանապարհով։

Մանրամասները՝ տեսանյութում։