Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարը մասնագիտությամբ ճարտարապետ է. պոլիտեխնիկն է ավարտել

Լուրեր

04.08.2026 | 13:54
Աշնանը տարածքներ են հանձնվելու. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:48
Ճամբարակին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք. Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 13:45
Ուկրաինան երբեք չի լինի ՆԱՏՕ-ի անդամ, անհրաժեշտ են այլ դաշինքներ․ Զալուժնի
04.08.2026 | 13:37
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 13:33
«Նոայի» հնարավոր մրցակիցը պայմանագիր է կնքել Տեր Շտեգենի հետ
04.08.2026 | 13:27
Մարտին 1-ի գործով ձերբակալված և դատապարտված Նիկոլ Փաշինյանը հաստատ անմեղ չի եղել․ Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:23
Էլեկտրոմոբիլների՝ մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 3-ը ներառյալ
04.08.2026 | 13:15
Ռուսական զորքերը 6 ավիառումբ են նետել Սումիի վրա․ զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա
04.08.2026 | 13:06
Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 13:00
ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կայցելի․ նա Բաքվում ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը
04.08.2026 | 12:59
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 12:52
Սև ծովում թուրքական նավի վրա ԱԹՍ-ի հարվածից 3 մարդ է վիրավորվել
04.08.2026 | 12:46
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ ձերբակալվել են Էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ
04.08.2026 | 12:43
Դավիթ Ղազինյանը Ռոմանոս Պետրոսյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:35
Հաջիևը հաստատել է՝ Բաքվի միջամտությամբ է Իսրայելը դադարեցրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
Բոլորը

ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավար Արամ Նիկոյանը մասնագիտությամբ ճարտարապետ է: Նա այս պաշտոնը զբաղեցնում է թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի օգոստոսից:

Արամ Նիկոյանի կենսագրական տվյալները բացակայում են Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:

Factor.am-ը դեռ անցած շաբաթ գրավոր հարցում էր ուղարկել Քննչական կոմիտե՝ խնդրելով տրամադրել Արամ Նիկոյանի կենսագրական տվյալները:

Սպասում ենք պատասխանին։

Ավելի վաղ մեկ այլ թեմայով մեզ հետ զրույցում Արամ Նիկոյանը նշել էր, որ ինքը ճարտարապետական գործունեությամբ զբաղվող կազմակերպություն ունի, որը տվել է հավատարմագրային կառավարման։

Նիկոյանի այս նշանակումը, սակայն, հետաքրքիր է նաեւ մեկ այլ տեսանկյունից․ բանն այն է, որ Արամ Նիկոյանը Երեւանի նախկին փոխքաղաքապետ, Տարոն Մարգարյանի «աջ ձեռքը» համարվող Վահե Նիկոյանի եղբայրն է։

Վերջինս, ի դեպ, մեզ հետ զրույցում հաստատեց, որ եղբայրը ավարտել է Հայաստանի ազգային ճարտարագիտական համալսարանը: Իսկ ինչպես է ստացվել, որ Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի պաշտոնին է նշանակվել նախկին փոխքաղաքապետի ճարտարապետ եղբայրը։

Factor.am-ը Վահե Նիկոյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք իր փոխքաղաքապետ լինելը որեւէ դեր խաղաղել է, որ եղբայրը նշանակվի Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավար /անցած օգոստոսին Նիկոյանը դեռ պաշտոնավարում էր/։

«Դուք ո՞նց եք կարծում: Որեւէ տրամաբանություն չկա, ես համամիտ չեմ, որ խնամի-ծանոթ-բարեկամ սկբունքը միշտ գործել է: Գերատեսչությունները կապ չեն ունեցել, ես էլ Քննչական կոմիտեին ծանոթ չեմ, կապ չկա»,- վստահեցրեց նա:

Հետաքրքվեցինք, թեև օրենսդրական սահմանափակում չկա, այնուհանդերձ՝ ճարտարապետն ի՞նչ կապ ունի իրավական ոլորտի հետ, որ նշանակվել է Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավար։

Վահե Նիկոյանը խորհուրդ տվեց եղբորից ճշտել:

Արամ Նիկոյանը, սակայն, մեր զանգերին մի քանի օր է չի պատասխանում:

Նարեկ Կիրակոսյան