Աշնանը տարածքներ են հանձնվելու. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

«Եթե նման միջադեպ տեղի ունեցած լիներ ընդդիմադիր պատգամավորի մասնակցությամբ, իշխանության քարոզչամեքենան դա կդարձներ թիվ մեկ օրակարգ»,- հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Հայկ Կոնջորյանի շուրջ ստեղծված իրավիճակին։

Սաղաթելյանի խոսքով՝ իշխանությունը փորձում է արդարացնել և պաշտպանել Կոնջորյանին, սակայն հանրության համար ամեն ինչ ակնհայտ է։ Նա նշեց, որ նման սկանդալների, այդ թվում՝ եղբոր վարքագծի, կնոջ աշխատավարձի և այլ պատմությունների ֆոնին, Հայկ Կոնջորյանը չպետք է շարունակի հավակնել բարձր պաշտոնների։

Պատգամավորի կարծիքով՝ անձնական սկանդալները միտումնավոր օգտագործվում են հանրության ուշադրությունը երկրի առջև ծառացած հիմնական խնդիրներից շեղելու համար։ Նա որպես առաջնահերթ մարտահրավերներ նշեց հայ-ադրբեջանական հարաբերությունները, սահմանագծման և սահմանազատման գործընթացը, Տիգրանաշենի և այլ տարածքների հնարավոր հանձնումը, հայ-ռուսական հարաբերություններն ու սպասվող տնտեսական խնդիրները։

Անդրադառնալով Սահմանադրության փոփոխության թեմային՝ Սաղաթելյանը պնդեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստում է տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին փոխել Սահմանադրությունը, սակայն դրա համար անհրաժեշտ ձայները խորհրդարանում չունի։

Նրա խոսքով՝ այդ պատճառով իշխանությունը փորձում է ճնշումների, շանտաժի և սպառնալիքների միջոցով ազդել ընդդիմության վրա՝ Ադրբեջանի պահանջներն իրականացնելու նպատակով, իսկ դրանց դեմ հանդես եկողներին ներկայացնում է որպես «հակապետական»։ Խոսելով ընդդիմության հետագա քայլերի մասին՝ Սաղաթելյանն ասաց, որ միայն խորհրդարանական գործունեությունը բավարար չէ փոփոխությունների հասնելու համար։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ժողովրդի ակտիվ մասնակցությունը փողոցներում և հրապարակներում, ինչպես նաև «Ոչ-ի ճակատի» ձևավորումը՝ համախմբելով բոլոր այն քաղաքական և հասարակական ուժերին, այդ թվում՝ արտախորհրդարանական, որոնք դեմ են գործող իշխանության քաղաքական օրակարգին։

Սաղաթելյանը նաև կանխատեսեց, որ աշնանը հնարավոր են ծանր զարգացումներ։ Նրա գնահատմամբ՝ սահմանազատման գործընթացի շրջանակում կարող են լինել նոր տարածքային զիջումներ, և ընդդիմության գլխավոր խնդիրը պետք է լինի այդ գործընթացը կանխելը։

Մանրամասները` տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան