Վարչապետի խոսնակի ակնարկից հետո ՀԿ-ները Քոչարյանի ընտանիքին պատկանող հյուրանոցը կբոյկոտե՞ն

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ապրիլի 26-ին Երևանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի է ունեցել Երևանի մամուլի ակումբի և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» համատեղ «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» նախագծի շրջանակներում կազմակերպված «Լրատվական ոլորտի առաջնահերթությունները Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ճանապարհին» համաժողովը։

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի պետական կառույցների, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի, միջազգային կառույցների, դիվանագիտական առաքելությունների, Հայաստանի փորձագիտական համայնքի, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։ Ներկաների փոխանցմամբ՝ միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, որն իր խոսքում տարակուսել է, թե ինչու է այդ միջոցառումը կազմակերպվել «Կոնգրես» հյուրանոցում՝ ակնարկելով դրա սեփականատերերին։

Թեև նա չի տվել սեփականատիրոջ անունը, բայց ներկաները հասկացել են, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է, որի ընտանիքին էլ պատկանում է հյուրանոցը։ Ներկաները վարչապետի խոսնակի այս ակնարկն ընկալել են որպես մեղադրանք, թե ինչու է Քոչարյանի ընտանիքին պատկանող հյուրանոցում կազմակերպվել միջոցառում: Բարձրաստիճան հյուրերը շփոթվել են այս հայտարարությունից, սակայն վարչապետի խոսնակին բացատրել են, որ սա միակ հյուրանոցն է, որտեղ կան բոլոր հարմարավետ պայմանները՝ հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար:

Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը վարչապետի խոսնակի հայտարարությունը որպես մեղադրանք չի ընկալել: Սակայն, միաժամանակ նշեց, որ վարչապետի խոսնակին պարզաբանել են, թե ինչու է միջոցառումն այդ հյուրանոցում կազմակերպվել:

«Ես չեմ ասի, որ դա մեղադրանք է, նա դրանով ուզում էր շեշտել, որ իշխանությունների ներկայացուցիչները շատ ճկուն են և հանդուրժող, քանի որ մասնակցում են միջոցառումների, որոնք կարող են տարբեր սեփականատերերի հյուրանոցներում լինել: Հայտարարության միակ արձագանքն այն էր, որ «Կոնգրես» հյուրանոցը շատ հարմար է հաշմանդամություն ունեցող անձանց համար և շատ հյուրանոցներ համապատասխան պայմաններ չեն ստեղծում»:

Factor.am-ի հարցին՝ խոսնակը նկատի է ունեցել, որ դա Քոչարյանների՞ն է պատկանում, Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «Ենթադրում եմ, ինքն անուն չտվեց, բայց դա պատկանում է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին»:

Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը Factor.am-ին ասաց, որ այդ տեղեկությունները սուտ են և ինքը նման բան չի հայտարարել: «Ոչ, ես նման կերպ չեմ ձևակերպել: Այլ կերպ եմ ձևակերպել, Ռոբերտ Քոչարյանի անունը չեմ տվել, հարց չեմ տվել»,- վստահեցրեց նա:

Պարոն Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է ձևակերպել, նա հետևյալ կերպ արձագանքեց. «Ես ուրիշ ձևակերպում եմ տվել: Արդեն անցել -գնացել է, ինչ կարևոր է հիմա: Այլևս չեմ հիշում, թե ինչպես եմ ձևակերպել»:

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» ղեկավար Նունե Սարգսյանը Factor.am-ի հետ զրույցում չհերքեց, որ նման հայտարարություն եղել է: «Ես կարծում եմ, որ անիմաստ էր դա ասելը: Հիմա՝ անցավ-գնաց, մարդ էր՝ մի կարծիք հայտնեց, իսկ մնացածն էլ ինչ-որ ձևով արձագանքեցին: Ես չեմ ցանկանում մեկնաբանել»,- եզրափակեց նա:

Նարեկ Կիրակոսյան