8 տարում Կենդանաբանական այգուց 80 աշխատակից է հեռացվել. այգու նախկին աշխատակիցները բողոքում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.09.2026 | 11:55
ՌԴ-ն Օդեսայում հարվածել է բազմահարկ շենքի. վիրավորվել է 17 մարդ, այդ թվում՝ 3 երեխա
03.09.2026 | 11:44
Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական էսկալացիա չկա․ առևտրատնտեսական կապերը զարգանում են․ Ալիևի ներկայացուցիչ
03.09.2026 | 11:33
ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության հարցը Երևանի գործն է․ Օվերչուկ
03.09.2026 | 11:24
Էդուարդ Սպերցյանը Սաուդյան լիգայում առաջատար է առանցքային փոխանցումների ցուցանիշով
03.09.2026 | 11:13
Եթե ՀՀ-ն վիզային ռեժիմ մտցնի ՌԴ քաղաքացիների համար, դա կլինի քայլ Երևանի դեմ․ Զախարովա
03.09.2026 | 11:01
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 10:52
«Հայաստանը շատ շուտով կկորցնի ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը»․ Լավրով
03.09.2026 | 10:42
21 երկրում 5 երեխայից 1-ը ենթարկվել է տեխնոլոգիաների միջոցով իրականացվող սեռական ոտնձգության և բռնության․ ՅՈՒՆԻՍԵՖ
03.09.2026 | 10:27
Գյուղերի տեղահանումից մինչև փակ անտառներ․ Ալիևների ընտանիքի գաղտնի առանձնատները․ Meydan TV-ի նոր հետաքննությունը
03.09.2026 | 10:12
Ալկարասը կարիերայի լավագույն շարքն է անցկացնում «Մեծ սաղավարտի» մրցաշարերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 10:00
Ավելի քան 25 մլն դրամ՝ Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի համար
03.09.2026 | 09:53
Հայտնի են «Tour of Armenia» բազմօրյա հեծանվավազքի մանրամասները
03.09.2026 | 09:45
Հայաստանն ու Իրանը պարզեցնում են բեռնափոխադրումները․ ի՞նչ է փոխվելու տնտեսվարողների համար
03.09.2026 | 09:33
Երկրաշարժ Վրաստանում․ այն զգացվել է նաև Շիրակի ու Լոռու մարզերում
02.09.2026 | 23:08
31 տեսախցիկ, 48 նոր ավտոմեքենա և ուսումնաարտադրական կենտրոններ․ Սրբուհի Գալյանը ներկայացրել է բարեփոխումները
Բոլորը

Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները հերթական բողոքի ակցիան են իրականացնում՝  անփոփոխ պահանջով․ այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը պետք է հրաժարական տա։

«Ես չեմ հասկանում՝ քաղաքապետարանն ինչ է մտածում, որ պահում է նման կառավարիչ,  որն ընդհանրապես կապ չունի կենդանաբանական այգու և բնության հետ։ Չլինելով մասնագետ, նա մինչև անգամ մասնագետների հետ չի կարողանում լեզու գտնել և համագործակցել»,- նշում է Կենդանաբանական այգու նախկին աշխատակից Մանուկ Մանուկյանը։

Այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն այս ամենի վերաբերյալ սեփական պատկերացում ունի․ «Կենդանաբանական այգու ներսում տեղի ունեցող  իրականությունը ոչ մի կապ չունի այն  անձանց ներկայացրած իրականության հետ, որոնք այս պահին այնտեղ բողոքում են»։

Այգու նախկին անասնաբույժ Անուշ Ռաֆայելյանի խոսքով՝ Երևանի քաղաքապետարան պահանջներ ու առաջարկներ են ներկայացրել, որոնք անտեսվել են։ Այգում ստուգման աշխատանքներ են իրականացվել, աշխատանքային խումբ է ստեղծվել, սակայն արդյունք դեռ չկա։

«Աշխատանքային խումբը ձևավորվել է անցյալ տարվա նոյեմբեր ամսին։ Հայկ Մարությանն անձամբ եկավ ծանոթանալու և ներկայացնելու աշխատանքային խմբի խնդիրները՝ ակնկալելով հարյուր տոկոսանոց երկարատև աշխատանք։ Խմբում ընդամենը եղել է երկու նիստ ու դա եղել է դեկտեմբեր ամսին։ Դրանից հետո այդ խմբի աշխատանքը  պաշտոնապես դադարեցվել է»,- ընդգծում է Կենդանաբանական այգու նախկին անասնաբույժ Անուշ Ռաֆայելյանը։

Նախկին աշխատակիցների պնդմամբ՝ Ռուբեն Խաչատրյանը քաղաքապետարանի հետ գաղտնի պայմանավորվածության մեջ է, դրա համար էլ այնտեղից չեն արձագանքում։

«Ես չեմ կարծում, որ իշխանափոխության դեպքում, նոր քաղաքային իշխանության օրոք հնարավոր է որևէ թաքուն պայմանավորվածություն ձեռք բերել կամ համոզել։ Դա ուղղակի ծիծաղելի է»,- տարակուսում է Ռուբեն Խաչատրյանը։

Ռուբեն Խաչատրյանի հասցեին բողոքի ակցիայի ընթացքում միանգամից մի քանի մեղադրանք հնչեց։ Դրանցից մեկը տարիներ առաջ տեղի ունեցած դեպքն է, որի հետևանքով այգում երեք առյուծ է քնեցվել ու այդ մասին տևական ժամանակ ոչ ոք չի իմացել։

Ռուբեն Խաչատրյանն, այնուամենայնիվ, պնդում է, որ դեպքի հետ կապված ոչինչ գաղտնի չի պահվել։

«Ոչ մի բան գաղտնի չի եղել։ Նախկին քաղաքային իշխանությունները տեղյակ են եղել։  Քնեցումը ձևաչափ է, որը  կիրառվում է կենդանաբանական այգիների կողմից․ դա էֆթանազիան է, որը բարեկեցության մի մաս է»,- նշում է այգու տնօրենը։

Աշխատակիցների խոսքով՝ Ռուբեն Խաչատրյանը 2011 թվականից, այգու տնօրենի պաշտոնում աշխատանքի անցնելուց ի վեր,  մոտ 80 աշխատակցի է հեռացրել, բացի այդ՝ ցուցաբերել է ոչ դրական վերաբերմունք ու այդպես շարունակում է  առ այսօր։

«Մաքսիմում թիվը, որ կարող է փոփոխված լինել՝ իրենք հեռացած լինեն կամ ես հեռացրած լինեմ,  ոչ ավելի, քան 10 հոգի է՝  8 տարվա ընթացքում»,- ասում է Ռուբեն Խաչատրյանը։

Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնից Ռուբեն Խաչատրյանը հեռանալ, կարծես  թե, չի պատրաստվում։

«Ես կարծում եմ՝ տնօրենի պաշտոնն այն պաշտոնը չէ, որ  10 կամ 20 հոգի բողոքավորների պատճառով պետք է հրաժարվել կամ պայքար մղել»,- նշում է Ռուբեն Խաչատրյանը։

Նա նաև հավելում է, որ  իր հրաժարականը պահանջող նախկին աշխատակիցների հետ միայն դատական հարթության վրա կզրուցի․ անձնական շփման եզրեր, իր խոսքով, չկան։

Ի դեպ, բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին նաև հանդիպում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ Նրանց խոսքով՝ ամեն տարի մայիսի 1-ին՝ այգու սեզոնային բացմանը, քաղաքապետը ներկա է գտնվում, բայց այս տարի բացառություն էր։ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Factor․am-ի հետ զրույցում հայտնեց, որ Հայկ Մարությանը, հնարավոր է այսօր կենդանաբանական այգի գնա․ հստակ տեղեկություն չունեն։

 

Նելլի Մելքոնյան