Լոնդոնի դատարանը Ջուլիան Ասանժին 50 շաբաթվա ազատազրկման է դատապարտել

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Լոնդոնի դատարանը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին 50 շաբաթվա ազատազրկման է դատապարտել՝ գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու համար: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Դուք սեփական կամքով չեք հանձնվել ոստիկանությանը, Էկվադորի դեսպանատունը ստիպված է եղել ոստիկանությանը շենք մտնելու թույլտվություն տրամադրել… Դուք ընտրություն ունեիք, և ես մերժում եմ պատիժը մեղմելու հետ կապված բոլոր փաստարկները»,- ասել է դատավճիռը հրապարակած դատավոր Դեբորա Թեյլորը:

Նա նշել է, որ իրավախախտման լրջությունն Ասանժի պատժաչափը մոտեցնում է առավելագույնին, որը կազմում է 12 ամիս: Սակայն առավելագույն պատիժ դատավորը, այնուամենայնիվ, չի սահմանել, քանի որ WikiLeaks-ի նրան ներողությամբ նամակ է փոխանցել:

Հիշեցնենք, որ 2012 թվականից Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը թաքնվող Ջուլիան Ասանժին բրիտանական ոստիկանությունը ձերբակալեց ապրիլի 11-ին: Նա ձերբակալվեց 2012թ. տրամադրված ծանուցագրի հիման վրա՝ բրիտանական դատարան չներկայանալու համար: Միաժամանակ, նրան մեղադրանքներ են առաջադրել Շվեդիան (բռնաբարության համար) և ԱՄՆ-ն (նախկին զինվորականների հետ դավադրության և նրանց կողմից հափշտակված ծառայողական փաստաթղթերը հրապարակելու համար):

Մինչև հունիսի 12-ն էլ ԱՄՆ-ն պետք է Մեծ Բրիտանիային ներկայացնի արտահանձնման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Ասանժի պաշտպանական խումբը մտավախություն ունի, որ ԱՄՆ-ին արտահանձնելու դեպքում նրան կարող է մինչև 35 տարի ժամկետով ազատազրկում կամ մահապատիժ սպառնալ, մինչդեռ ԱՄՆ արդարադատության նախարարությունը պնդում է, որ նրան 5 տարվա բանտարկություն է սպառնում հաքերային գործունեության համար: