Երբևիցե 200.000 դրամից թանկ կոստյում չեմ կրել. Դավիթ Սանասարյան

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ ասուլիսի ժամանակ տեղի ունեցած միջադեպին:

«Անճարների հերթական ապատեղեկատվությունը

Երեկ մի աղջկա սովորեցրել էին, որ ասուլիսի ժամանակ սենսացիա ապահովեր, բայց արժանացավ լրագրողների ընդգծված վատ վերաբերմունքին։ Հիմա էլ աղջնակի անհեթեթության վրա տարածում են, թե իբր ես չեմ հերքել, որ 3 մլն դրամանոց կոստյում եմ հագնում։ Ժողովուրդ ջան, սա ձեզ եմ հաշվետություն տալիս, ոչ թե կեղծիքը հորինողներին. երբևիցե 200.000 դրամից թանկ կոստյում չեմ կրել, և հիմնականում պատվիրում եմ հայ դերձակների մոտ։ Սիրում եմ բոլորիդ»,- գրել է նա: