Ավելի կարևոր է սանձել մեր թիմակցին, եթե նա թաթախված է կոռուպցիայի մեջ, քան նախկիններին. Հրաչյա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Factor.am–ի զրուցակիցն է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը

 

 -Պարո՛ն Հակոբյան, հեղափոխությունից մեկ տարի անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մարդկանց վերաբերմունքը ձեր նկատմամբ չի փոխվել, կիսո՞ւմ եք նրա տեսակետը:

-Եթե անգամ որոշ հատվածի վերաբերմունքը փոխվել է, ապա դա գալիս է նրանից, որ հեղափոխություններից հետո սպասումները շատ ավելին են, մարդիկ  կարճաժամկետ սպասումներ ունեն, որ օր առաջ իրենց սոցիալական վիճակը կլավանա: Գուցե նաև որոշ թիմերի հակաքարոզչության հետևանքով մի փոքր հատվածի վերաբերմունքն այլ լինի:

-Ի՞նչ թիմերի մասին է խոսքը:

-Մի քանի ուժ կա, որոնց կողմից ֆինանսավորվող խմբերը հակապետական քայլեր են անում, հայտարարություններ անում, որ երկիրը պատերազմի շեմին է, հողեր են հանձնում և այլն:

-Այսինքն՝ քաղաքացիներ, որոնք մեկ տարի առաջ ձեզ աջակցում էին, գումարի դիմաց այլ քայլերի՞ են դիմում:

-Ոչ, խոսքը նույն մարդկանց մասին չէ:

–Հարցս ձեզ աջակցողների մասին է, նրանց վերաբերմունքը չի՞ փոխվել:

-Մեծ հաշվով համաձայն եմ վարչապետի հետ, բայց, գուցե, լինեն շատ քիչ մարդիկ, որոնք, չասենք հիասթափված են, բայց, գուցե, այլ սպասելիքներ ունեին:

-Պնդում եք, որ երկրում շատ բան է փոխվել, բայց, օրինակ, քննադատում են ձեզ նախկին իշխանության գործելաոճի նմանության համար: Մի կողմից Փաշինյանն ասում է, որ «բաջանաղին գործի նշանակելու ժամանակներն անցել են», մյուս կողմից՝ իշխանության մտերիմները նշանակվում են բարձր պաշտոնների: Ինչո՞ւ չեք ձերբազատվում այդ գործելաոճից:

-Դեռ կան օղակներ, որտեղ աշխատում են նախկին կադրեր, որոնց փոխարինողների հարց կա և սխալ կլինի այդ համակարգը խարխլել:

–Խոսքս նոր նշանակումների մասին է:

-Նոր նշանակումների հետ կապված տեղեկություն չունեմ, բայց հնարավոր է՝ լինեն:

–Օրինակ՝ Արթուր Վանեցյանի բաջանաղը նշանակվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ:

-Չեմ կարծում, որ ոչ  պրոֆեսիոնալ մարդը…ներողություն, բայց այդ տեսանկյունից էլ պետք է նայել: Նախկինում նշանակվում էին մարդիկ, որոնց փոխարեն ամեն ինչ անում էին ներքին օղակների աշխատողները:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան