Ավագ դպրոցի խնդիրներ, կրթության զարգացման պետական ծրագրի բացակայություն. քննարկում Հանրային խորհրդում՝ ԿԳ նախարարի հետ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Հանրային խորհրդից տեղեկացնում են, որ խորհուրդը Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ քննարկել է ոլորտի խնդիրները, ծրագրերն ու հեռանկարները։

«Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ողջունելով խորհրդի անդամների հետ նախարարի առաջին հանդիպումը, առաջարկել է քննարկումն սկսել նախ ընդհանուր հիմնախնդիրներից, նպատակներից, կրթական արժեհամակարգի սկզբունքներից ու տեսլականից, որից հետո անցնել ավելի կոնկրետ հարցերի ու առաջարկների։

Անդրադառնալով հանրակրթության ոլորտի խնդիրներին՝ խորհրդի անդամները բարձրացրել են հատկապես դպրոցի և ուսուցիչների հեղինակությանը, դպրոց-ծնող փոխհարաբերություններին, ուսումնական ծրագրերի և դասագրքերի բովանդակությանը, հասարակագիտական առարկաների ներդրման անհրաժեշտությանը, գեղագիտական ու մարզական կրթության զարգացմանը, հեռավար ուսուցման համակարգի կատարելագործմանը, դպրոցում էկոլոգիական կրթության և մշակույթի ներդրման անհրաժեշտությանը, ուսուցիչների դրույքաչափերին, դասարանների խտությանը վերաբերող հարցեր։ Քննարկվել են նաև ավագ դպրոցի խնդիրները, կրթության զարգացման պետական ծրագրի բացակայությանը, մասնավոր դպրոց-պետություն համագործակցության խորացման անհրաժեշտությանը, միջին մասնագիտական կրթությանը, բուհական համակարգին, նախադպրոցական կրթության ոլորտին վերաբերող հարցեր։

Նախարարն իր հերթին ներկայացրել է նախարարության նոր ծրագրերը, գործունեության հիմնական ուղղություններն ու թիրախները, արձագանքել խորհրդի անդամների բարձրացրած հարցերին, անդրադարձել հնչած քննադատություններին ու առաջարկներին։ Արայիկ Հարությունյանը կարևորել է Հանրային խորհրդի հետ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել պարբերաբար հանդիպելու»,- ասված է հաղորդագրությունում: