Արագաչափերի բիզնես գոյություն չունի. ՃՈ պետի տեղակալը՝ Սաշիկ Սարգսյանի բիզնեսի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ճանապարահային ոստիկանությունում հրաժարվում են մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ արագաչափ սարքերն ու տեսախցիկները պատկանում են Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին: ՃՈ պետ Եգոր Կարապետյանը հրաժարվեց պատասխանել Factor.am-ի հարցին, թե ո՞ւմ է պատկանում արագաչափերի բիզնեսը:

Ոստիկանությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նա առաջարկեց, որ մեր հարցին պատասխանի իր տեղակալ Արմեն Չիլինգարյանը: Վերջինն էլ ուշագրավ հայտարարություն արեց. «Որպես այդպիսին՝ արագաչափերի բիզնես գոյություն չունի: Ճանապարհային ոստիկանության կողմից օգտագործվող ամբողջ գույքը, այդ թվում՝ արագաչափերն ու տեսախցիկները, հանդիսանում են պետության սեփականությունը: Մի բան է, որ դրանք տրված են հավատագրմային կառավարման, բայց ասել, որ դա արագաչափերի բիզնես է, կարծում եմ, ճիշտ չէ, իրականությանը չի համապատասխանում»:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել էր, թե ներվել է արագաչափերի տուգանք՝ 13 միլիարդ դրամի չափով: Վարչապետը կրկին օգտագործել էր «Սաշիկի արագաչափեր» արտահայտությունը:

Ճանապարհային ոստիկանությունում բոլոր հնարավոր մեթոդներով շրջանցում են մեկնաբանել, թե Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է այդքան վստահ արագաչափերը կապում Սաշիկ Սարգսյանի հետ, եթե այն պետական գույք է համարվում: «Կներեք, բայց երկրի ղեկավարի հայարարությունները մեր կողմից մեկնաբանելը կոռոկտ չի»,- ասաց Արմեն Չիլինգարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան