Դաշնակցությունը ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի հետ իշխանափոխության հարց չի քննարկել. Իշխան Սաղաթելյան

Լուրեր

28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
28.09.2026 | 10:56
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
28.09.2026 | 10:32
Համլետ Մանուկյանը` World challenge cup-ի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 10:17
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել
28.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ
28.09.2026 | 09:45
Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է զորամասերից մեկը ու հետևել առավոտյան մարմնամարզությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
28.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
Բոլորը

Իշխանափոխության խնդիր ՀՅԴ-ի օրակարգում չկա: Այսօր՝ ապրիլի 30-ին հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ համագործակցության և այս ուժերի հետ իշխանափոխության հարց քննարկելու մասին հարցին:

«Մենք մեզ մոտ չունենք ցուցակ, թե որ կուսակցությունների կամ անձանց հետ կարելի է համագործակցել, որոնց հետ՝ ոչ, և ում հետ ինչ ֆորմատով, որքան: Մենք ունենք քաղաքական հարցեր, ունենք օրակարգեր, և մեր օրակարգի շուրջ բաց ենք համագործակցության ՀՀ-ում գործող բոլոր քաղաքական ուժերի հետ: Իսկ կոնկրետ իշխանափոխության խնդիր մեր օրակարգում չկա: Եվ Ձեր նշած կուսակցությունների հետ նման քննարկում չենք ունեցել»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

ՀՅԴ-ում, ըստ նրա, նաև ներքին իշխանափոխության խնդիր չկա. «Դաշնակցության բոլոր մարմիններում մշտապես ներգրավված են եղել նոր մարդիկ, թարմացում մշտապես եղել է: Ներքին իշխանափոխության հարց մեր օրակարգում չկա»:

Անդրադառնալով Արցախի հարցով իշխանության ներկայացուցիչների արած հայտարարությունների մասին հարցին՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ասաց, որ երբ երկրի վարչապետը, ԱԱԾ պետը ԼՂ հարցի հետ կապված շատ կտրուկ և հստակ հայտարարություններ են արել, Դաշնակցությունն անմիջապես ողջունել է:

«Բայց երբ դրանց հաջորդում է մի այսպիսի հայտարարություն, երբ ՀՀ վարչապետն ասում է՝ ժողովուրդը թող ձևակերպի և գրավոր ինձ տա տեքստը, թե ինչ է ուզում, սա արդեն խուսափողական պատասխան է: Հարցերն ուղղորդվում են ժողովրդին, մինչդեռ ժողովուրդն այդ հարցի պատասխանը ժամանակին շատ հստակ տվել է՝ Արցախում տեղի ունեցած հանրաքվեով և Արցախի Սահմանադրությամբ: Այդ հարցի պատասխանը ժողովուրդը տվել է, և ՀՀ վարչապետն այդ պատասխանն ունի: Իսկ երբ դրանից առաջ վարչապետը հայտարարեց, որ չենք քննարկում «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը, մենք ողջունեցինք, ասացինք՝ ձեր կողքին ենք»,- շեշտեց Իշխան Սաղաթելյանը:

ՀՅԴ հայաստանյան կառույցի ղեկավարը տեղեկացրեց նաև, որ մայիսի 7-ին և 8-ին Դաշնակցությունն Արցախում մեծ ֆորում է անցկացնելու՝ Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք կնքելու վերաբերյալ, որին հրավիրել է ՀՀ քաղաքական բոլոր ուժերի, անհատ գործիչների, որոնք կիսում են այս հարցում իրենց դիրքորոշումը: