Այսօր Հայաստանը դինամիկ զարգացող պետություն է, որին բնութագրական է քաղաքական կայունությունը. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Հայաստանի Կառավարությունն իրականացնում է մասշտաբային բարեփոխումներ, որոնց նպատակը մրցունակ և տեխնոլոգիական զարգացող տնտեսություն ձևավորելն է։ ԵՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վերջին տարիներին մեզ հաջողվել է հասնել շոշափելի արդյունքների կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաև բոլոր քաղաքացիների համար հավասար պայմանների ապահովման, դատական համակարգի անկախության ամրապնդման ուղղությամբ։ Մեզ հաջողվել է նվազագույնի հասցնել մոնոպոլիաների և օլիգապոլիաների գործունեությունը։ Այսօր Հայաստանում որևէ մեկը չի կարող օգտագործել իր քաղաքական ազդեցությունը տնտեսական նպատակներով։ Դա իր հերթին առողջացրել է տնտեսական և քաղաքական մթնոլորտը, և չեմ վախենա ասել՝ բարոյական մթնոլորտը հասարակությունում ընդհանրապես։ Մենք նաև օպտիմալացնում ենք պետական կառավարման համակարգը, ինչն ուղղված է կառավարական կառույցների արդյունավետության բարձրացմանը։ Բոլոր այս քայլերն ուղղված են մեր քաղաքացիների համար հավասար պայմանների ստեղծմանը, նրանց՝ ինտելեկտուալ և գործարար պոտենցիալի ազատ իրացմանը։ Այսօր Հայաստանը դինամիկ զարգացող պետություն է, որին բնութագրական է քաղաքական կայունությունը»,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ կառավարման խորհրդարանական համակարգը բարձրացնում է հաշվետվողականությունը. «Այդ ամենը տեղի է ունենում երկրում առավել տեսանելի ժղովրդավարական ինստիտուտների, քաղաքացիական հասարակության կայացման, ազատությունների ֆոնին։ Մեր կառավարությունն այսօր ունի լեգիտիմության բարձր մակարդակ և հասարակական անվիճելի բարձր վստահություն»։

Վարչապետի խոսքով՝ 2018 թվականին Հայաստանից արտահանումը դեպի ԵՏՄ երկրներ կազմում է ամբողջ արտահանման ծավալի 28%-ը, աճ է գրանցվել նաև ԵՏՄ երկրների հետ առևտրաշրջանառության ոլորտում։ Նիկոլ Փաշինյանն առանձնահատուկ ընդգծեց ԵՏՄ տարածքում էներգակիրների միասնական շուկա ձևավորելու և ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ստեղծման անհրաժեշտությունը:

Նշենք, որ Երևանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված է 13 հարց, որոնցից 8-ը քննարկվել է նեղ կազմով հանդիպմանը: Մնացած հարցերը քննարկվելու են ընդլայնված կազմով նիստի ժամանակ: ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի վարչապետ Ասքար Մամինը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ներկայացնում Հայաստանը խորհրդի նիստում:

Ըստ օրակարգի՝ կառավարությունների ղեկավարներն առանձնահատուկ ուշադրություն կդարձնեն ԵՏՄ թվային օրակարգի իրականացմանը։ ԵՏՄ շրջանակում ինտերնետային առևտրի զարգացման հեռանկարները, նիստի մասնակիցները կհաստատեն արտատնտեսական գործունեության կարգավորման համակարգում միասնական պատուհանի ազգային մեխանիզմի էտալոնային մոդելը: