Գագիկ Ծառուկյան անունով գործարար իմ ենթականերն ինձ չեն ներկայացրել. ՊԵԿ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
17.05.2026 | 13:23
«Ուժեղ Հայաստանը» նույն ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
17.05.2026 | 11:41
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան տարեդարձի առիթով
17.05.2026 | 11:17
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները խոչընդոտել են ՔՊ-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը, 10 անձ ձերբակալվել է. ՔԿ
17.05.2026 | 10:50
Վթարային ջրանջատում Լոռու և Կոտայքի մարզերում
17.05.2026 | 10:37
UFC. Հայտնի է Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը
17.05.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Ամենօրյա վարչարարություն իրականացնելիս Գագիկ Ծառուկյան անուն-ազգանունով գործարար իմ ենթականերն ինձ չեն ներկայացրել: ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հարցին՝ գիտի՞ Գագիկ Ծառուկյան անունով ձեռնարկատիրոջ, որը հարկ է վճարում:

«Ակտիվ հարկ վճարողները, ովքեր հարկային համակարգում ինչ-որ գործողություն են կատարում, այսինքն՝ հաշվարկ են ներկայացնում, հայտարարարություն են ներկայացնում, շուրջ 85-90 հազար են: Եթե կարծում եք, որ ես 85-90 հազարին բոլորին անգիր գիտեմ, շնորհակալություն եմ հայտնում, բայց այդպիսի մեծ ակնկալիքներ մի ունեցեք իմ հիշողությունից»,- ասաց Դավիթ Անանյանը:

Խոշոր հարկատուներն էլ, ըստ ՊԵԿ նախագահի, 1400-1500 են, որոնց նույնպես չի կարող հիշել:

Դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկյանն իր ընտանիքին պատկանող բիզնեսներում ստուգումների մեջ միտում է տեսնում, Դավիթ Անանյանն արձագանքեց. «Պարոն Ծառուկյանի տեսակետն է, մենք լսում ենք, հարգում ենք այդ տեսակետը, բայց, բնականաբար, չենք համաձայնում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան