Վալերի Օսիպյանի եղբոր քրգործը վերաբացվել է. առաջադրվել է մեղադրանք երկու հոդվածով

Լուրեր

02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2014 թվականի հունիսի 1-ին Նուբարաշենում տեղի է ունեցել դանակահարություն, ինչից հետո տուժողի տան անդամները՝ փոքր եղբայրը, մայրը, հայրը ցուցմունքներ են տվել այդ դեպքի մասնակից, ոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր՝ Սեդրակ Օսիպյանի դեմ, որը 9 ամիս թաքնվելուց հետո եկել և ներկայացել է Ոստիկանություն, սակայն հարուցված քրգործը կարճվել է։

Դանակահարության դեպքի միջադեպով որպես մեղադրայլ ճանաչված Սարգիս Հովհաննիսյանի եղբայրը՝ Սամվել Հովհաննիսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ գործը վերաբացվել է 2018 թվականի հոկտեմբերին, իր խոսքով, իբրև թե  օբյեկտիվ քննության համար, սակայն այն օբյեկտիվ չէ, քանի որ ուղղորդվում է ոստիկանապետ Վալերի Օսիպյանի կողմից։

Factor.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնեց, որ ոստիկանությունն այսօր Սամվել Հովհաննիսյանի կողմից հնչեցված արտահայտությունների վերաբերյալ չի պատրաստվում պարզաբանմամբ հանդես գալ։

«Նման մտքեր նախկինում էլ հնչեցվել են, նման հայտարարույթուններով քննություն է գնացել Հատուկ քննչական ծառայությունում և չի հիմնավորվել, իսկ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրությամբ հանդես չի գա»,-ասաց Ահարոնյանը։

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ  Նաիրա Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում 2014 թվականին տեղի ունեցած դանակահարության դեպքով հարուցված և վերաբացված քրգործի վերաբերյալ նշեց․

«Այդ քրեական գործով անցնում է չորս մեղադրյալ, որից մեկը Սեդրակ Օսիպյանն է։ Նրա նկատմամբ հարուցվել է քրգործ 258 հոդվածի 4-րդ և 112 հոդվածի 1-ին մասերով՝ (մարմնական վնասվածք հասցնել)։ Գործի քննությունը շարունակվում է ՔԿ-ում»:

Արդյոք Հատուկ քննչական ծառայությունը ստացել է հաղորդում այն մասին, որ Վալերի Օսիպյանը ուղղորդում է քրգործով անցնող վկաներին, ինչպես այսօր հայտարարեց մեղադրյալի եղբայր Սամվել Հովհաննիսյանը, փորձեցինք պարզել նաև ՀՔԾ-ից։

Ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ՀՔԾ-ում 2014 թվականին է ներկայացվել հաղորդում, որ պաշտոնյա Վալերի Օսիպյանի կողմից վկաների նկատմամբ եղել է ուղղորդում, սակայն գործը կարճվել է, որից հետո մինչ այսօր որևէ նոր հանգամանք ՀՔԾ-ին հայտնի չէ և ծառայությունը չի ստացել նոր հաղորդում։

Աղավնի Սուքիասյան