Քաշելով 167 տոննայանոց ջերմաքարշը՝ վանաձորցին դարձել է Գինեսի ռեկորդակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
Բոլորը

Այսօր վանաձորցի Նարեկ Եգանյանը Գինեսի ռեկորդ է սահմանել: Գերազանցելով ռուս ռեկորդակրի ցուցանիշը՝ 167 տոննա քաշով ջերմաքարշը երիտասարդը քաշել է 2 կցորդով, «Նախկին ռեկորդակրին, որ տեսա, դուրս եկավ, ես էլ որոշեցի փորձեմ: Մարդու ուժին սահմաններ չկա, փորձեցի և ստացվեց»:

Նարեկի մոտ ռեկորդ սահմանելու միտքն առաջացել է 5 ամիս առաջ, երբ սկսել է հետևել նախկին ռեկորդակիր Իվան Սաֆկինի գործունեությանը:

«Սաֆկինի ռեկորդը գերազանցել եմ 5 տոննայով: Փորձելու եմ նոր ռեկորդներ սահմանել: Ես չեմ ձգտում ֆինանսական հաջողությունների, ինձ համար կարևորն այն է, որ Ռուսաստանում ռեկորդ է սահմանվել, և այն տեղափոխում եմ Հայաստան՝ գողտրիկ Վանաձոր»,- ասում է Նարեկը:

Երիտասարդը սպորտով է զբաղվում արդեն 23 տարի: Ուժային եռամարտ, ծանրամարտ, ըմբշամարտ, սրանք այն սպորտաձևերն են, որոնցով Նարեկը զբաղվում է 5 տարեկանից՝ գրանցելով մի շարք հաջողություններ: Ասում է՝ այս համաշխարհային ռեկորդով իր կյանքում ու սպորտային կարիերայում նոր փուլ է սկսվում: «Նախկին հաջողություններս չեմ հաշվում, ամենամեծ ձեռքբերումս այս ռեկորդն է, որից էլ կսկսեմ նոր ձեռբերումներս»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տաթևիկ Ղազարյան