Արթուր Վանեցյանի մասին աղմկոտ գրառումներից հետո Արամ Մանուկյանն աշխատանքի չի գնացել. ղեկավարը չի մտածել՝ ազատի՞ նրան, թե՝ ոչ

Լուրեր

26.04.2024 | 10:03
Հրդեհ Գառնի գյուղում
26.04.2024 | 09:47
Նավթի գներն աճել են
26.04.2024 | 09:40
Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում. կամրջով երթևեկությունը դադարեցվել է
25.04.2024 | 23:42
Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը
25.04.2024 | 23:35
Սուրեն Պետրոսյանը հարցաքննվել է. նա այս պահին ՁՊՎ-ում է
25.04.2024 | 23:30
Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է Ռաֆահում գործողության. սպասում է կառավարության հավանությանը
25.04.2024 | 23:21
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ
25.04.2024 | 23:15
Հունգարիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Բաքվի հետ Արցախում վերակառուցման աշխատանքներին մասնակցելու ծրագիր են մշակում
25.04.2024 | 23:11
Օկամպոն Բունդեսթագում հանդես է եկել «ԼՂ-ից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
25.04.2024 | 23:06
Պապոյանն ու Կոպիրկինը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից ՌԴ տանող ճանապարհով բեռնափոխադրումների կազմակերպմանը վերաբերող հարցեր
25.04.2024 | 23:00
Իմ ներկայությունը ՀՀ-ում մի ձև է՝ վերահաստատելու այն հնագույն պատմությունը, որ գոյություն ունի Ֆրանսիայում. Ժան-Լյուկ Մելանշոն
25.04.2024 | 22:58
Ոստիկանը մե՞րն է․ հաճախակի բռնությունների մասին արդեն միջազգային կառույցներն են ահազանգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 22:48
Թուրք պատգամավորը հայտարարել է, թե ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու ԵՄ-ն Բաքվի և Անկարայի նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառում
25.04.2024 | 22:46
Հրդեհ Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում
25.04.2024 | 22:38
Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր
Բոլորը

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը կրկին հայտնվել է քննարկումների կենտրոնում: Նա երեկ գիշեր մի քանի րոպեն մեկ պարբերականությամբ գրառումներ է կատարել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասին: Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, մասնավորապես, անդրադարձել  էր «168 ժամ» թերթի այն տեղեկություններին, որ ԱԱԾ-ն պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գործով տեսանյութ է ներկայացրել վարչապետ Փաշինյանին և գրել. «Թե բա վիդեո կա, ԱԱԾ-ն յուղ ա վառում, բա էդ պահին բռնեիք։ Հիմար կառույց ա, սաղ հանցագործները իրենց հաճույքով փողերը ծախսում են:

Հ. Գ. Վանեցյան, ջեբս բան չքցես, չի անցնի»։

Արամ Մանուկյանն անդրադարձել էր նաև այն փաստին, որ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդիներն ազատության մեջ են և ԱԱԾ-ին առաջարկել էր «ձևական բռնել ու բաց թողնել»:

Նշենք, որ Մանուկյանը հեղափոխության օրերին առաջին շարքերում էր՝ Նիկոլ Փաշինյանի կողքին էր, թեև դրանից մի քանի ամիս առաջ Փաշինյանին  ամենասուր քննադատողներից էր:

Քիչ առաջ, որոշ լրատվամիջոցներ տեղեկություն հրապարակեցին, որ Արամ Մանուկյանն ազատվելու է աշխատանքից: Նրա հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց, քանի որ թաղապետի տեղակալը աղմկոտ գրառումներից հետո ֆեյսբուքի էջը ջնջել է, իսկ հեռախոսահամարն էլ  անհասանելի է դարձրել:

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը Factor.am-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունները, որ Արամ Մանուկյանն ազատվել է աշխատանքից: Միաժամանակ տեղեկացրեց, որ այսօր աշխատանքի չի գնացել:

-Պարոն Բաբայան, Ձեր տեղակալ Արամ Մանուկյանն աշխատանքից ազատվե՞լ է:

-Ոչ:

-Նա այսօր եկե՞լ է աշխատանքի:

-Այսօր իրեն վատ է զգում, վաղը «բյուլետեն» կբերի:

Գուցե ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասին ֆեյսբուքյան գրառումնե՞րն են պատճառը, որ չի եկել աշխատանքի:

-Տեղյակ չեմ:

Ի՞նչ է կատարվում Ձեր աշխատակազմում: Պարբերաբար աղմուկի կենտրոնում եք հայտնվում:

-Ադմինիստրացիայի մեջ բան չի կատարվում, իսկ պարոն Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումներին ես չեմ կարող պատասխանել: Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է:

Նախորդ օրերին Արամ Մանուկյանն աշխատանքի եկե՞լ էր:

-Այո, ուրբաթ օրը եկել էր: Շաբաթ օրն էլ միասին Քաղաքացու տոնն ենք նշել:

-Ըստ Ձեզ՝ նրա այդ  գրառումներն ինչո՞վ են պայմանավորված: Ինչոր խնդիր կա՞:

-Ես չեմ կարող նման հարցերին պատասխանել:

Դուք իր հետ այսօր խոսե՞լ եք:

-Ոչ:

Իսկ ի՞նչ գիտեք, որ վատ է զգում իրեն:

-Չգիտեմ՝ վատառո՞ղջ է, թե՞ ոչ, բայց վաղը «բյուլետեն» կբերի:

-Բայց Դուք հենց նոր ասացիք, որ իրեն վատ է զգում և չգալու պատճառը դա է: Եթե իր հետ չեք խոսել՝ ի՞նչ գիտեք վատ է:

-Դե, եթե «բյուլետեն» է բերում, ուրեմն առողջական խնդրի համար է բերում:

Եթե վաղը գա աշխատանքի՝ խորհուրդ տալու՞ եք, որ աշխատանքից ազատվի:

-Դեռ չեմ մտածել այդ հարցի մասին, քննարկելու ենք:

Ու՞մ հետ եք քննարկելու:

-Աշխատակազմի:

Ի՞նչ եք կարծում,  նրա այդ գրառումները համատեղելի են փոխթաղապետի պաշտոնի հետ:

-Ես գնահատում եմ աշխատանքով, ֆեյսբուքյան գրառումները չեմ կարող մեկնաբանել: Այդ գրառումներն աշխատանքի որակի վրա չեն անդրադառնում:

Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը մի քանի շաբաթ առաջ էլ հայտարարել էր, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարն «անինքնասեր է, անթասիբ, և նա ցանկություն չունի աշխատել նման ղեկավարի հետ»:

Ավելի ուշ, սակայն, պարոն Մանուկյանը հայտարարեց, որ իր հեռախոսը գողացել են և նման գրառում կատարել:

Նարեկ Կիրակոսյան