Արթուր Վանեցյանի մասին աղմկոտ գրառումներից հետո Արամ Մանուկյանն աշխատանքի չի գնացել. ղեկավարը չի մտածել՝ ազատի՞ նրան, թե՝ ոչ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը կրկին հայտնվել է քննարկումների կենտրոնում: Նա երեկ գիշեր մի քանի րոպեն մեկ պարբերականությամբ գրառումներ է կատարել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասին: Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, մասնավորապես, անդրադարձել  էր «168 ժամ» թերթի այն տեղեկություններին, որ ԱԱԾ-ն պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գործով տեսանյութ է ներկայացրել վարչապետ Փաշինյանին և գրել. «Թե բա վիդեո կա, ԱԱԾ-ն յուղ ա վառում, բա էդ պահին բռնեիք։ Հիմար կառույց ա, սաղ հանցագործները իրենց հաճույքով փողերը ծախսում են:

Հ. Գ. Վանեցյան, ջեբս բան չքցես, չի անցնի»։

Արամ Մանուկյանն անդրադարձել էր նաև այն փաստին, որ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդիներն ազատության մեջ են և ԱԱԾ-ին առաջարկել էր «ձևական բռնել ու բաց թողնել»:

Նշենք, որ Մանուկյանը հեղափոխության օրերին առաջին շարքերում էր՝ Նիկոլ Փաշինյանի կողքին էր, թեև դրանից մի քանի ամիս առաջ Փաշինյանին  ամենասուր քննադատողներից էր:

Քիչ առաջ, որոշ լրատվամիջոցներ տեղեկություն հրապարակեցին, որ Արամ Մանուկյանն ազատվելու է աշխատանքից: Նրա հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց, քանի որ թաղապետի տեղակալը աղմկոտ գրառումներից հետո ֆեյսբուքի էջը ջնջել է, իսկ հեռախոսահամարն էլ  անհասանելի է դարձրել:

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը Factor.am-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունները, որ Արամ Մանուկյանն ազատվել է աշխատանքից: Միաժամանակ տեղեկացրեց, որ այսօր աշխատանքի չի գնացել:

-Պարոն Բաբայան, Ձեր տեղակալ Արամ Մանուկյանն աշխատանքից ազատվե՞լ է:

-Ոչ:

-Նա այսօր եկե՞լ է աշխատանքի:

-Այսօր իրեն վատ է զգում, վաղը «բյուլետեն» կբերի:

–Գուցե ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասին ֆեյսբուքյան գրառումնե՞րն են պատճառը, որ չի եկել աշխատանքի:

-Տեղյակ չեմ:

–Ի՞նչ է կատարվում Ձեր աշխատակազմում: Պարբերաբար աղմուկի կենտրոնում եք հայտնվում:

-Ադմինիստրացիայի մեջ բան չի կատարվում, իսկ պարոն Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումներին ես չեմ կարող պատասխանել: Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է:

–Նախորդ օրերին Արամ Մանուկյանն աշխատանքի եկե՞լ էր:

-Այո, ուրբաթ օրը եկել էր: Շաբաթ օրն էլ միասին Քաղաքացու տոնն ենք նշել:

-Ըստ Ձեզ՝ նրա այդ  գրառումներն ինչո՞վ են պայմանավորված: Ինչ–որ խնդիր կա՞:

-Ես չեմ կարող նման հարցերին պատասխանել:

–Դուք իր հետ այսօր խոսե՞լ եք:

-Ոչ:

–Իսկ ի՞նչ գիտեք, որ վատ է զգում իրեն:

-Չգիտեմ՝ վատառո՞ղջ է, թե՞ ոչ, բայց վաղը «բյուլետեն» կբերի:

-Բայց Դուք հենց նոր ասացիք, որ իրեն վատ է զգում և չգալու պատճառը դա է: Եթե իր հետ չեք խոսել՝ ի՞նչ գիտեք վատ է:

-Դե, եթե «բյուլետեն» է բերում, ուրեմն առողջական խնդրի համար է բերում:

–Եթե վաղը գա աշխատանքի՝ խորհուրդ տալու՞ եք, որ աշխատանքից ազատվի:

-Դեռ չեմ մտածել այդ հարցի մասին, քննարկելու ենք:

–Ու՞մ հետ եք քննարկելու:

-Աշխատակազմի:

–Ի՞նչ եք կարծում,  նրա այդ գրառումները համատեղելի են փոխթաղապետի պաշտոնի հետ:

-Ես գնահատում եմ աշխատանքով, ֆեյսբուքյան գրառումները չեմ կարող մեկնաբանել: Այդ գրառումներն աշխատանքի որակի վրա չեն անդրադառնում:

Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը մի քանի շաբաթ առաջ էլ հայտարարել էր, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարն «անինքնասեր է, անթասիբ, և նա ցանկություն չունի աշխատել նման ղեկավարի հետ»:

Ավելի ուշ, սակայն, պարոն Մանուկյանը հայտարարեց, որ իր հեռախոսը գողացել են և նման գրառում կատարել:

Նարեկ Կիրակոսյան