Բա ես գրառում ջնջող տղա՞ եմ․ Գևորգ Պետրոսյանը ֆեյսուքից «անհետանալու» մասին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջն ապաակտիվացվել է։

Factor.am-ին փոխանցած տեղեկության համաձայն՝ պատգամավորի էջն ապաակտիվացել է նրա ֆեյսբուքյան գրառումներից մեկից հետո, որը պատգամավորը ջնջել է։

Տեղեկությունը փորձեցինք պարզել հենց պատգամավորից․ հարցին՝ արդյոք գրառում է կատարել ու այն ջնջե՞լ, Պետրոսյանն ասաց․«Բա ես գրառում ջնջող տղա՞ եմ։ Չեմ ջնջել ոչնինչ, պարզապես իմ ֆեյսբուքյան էջը կոտրել են, ի դեպ, այս ամսվա մեջ արդեն երեք անգամ»։

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ իր ֆեյսբուքյան էջն այդքան հաճախակի են կոտրում, Պետրոսյանը պատասխանեց․ «Այս վերջին շրջանում շատ էի քննադատում Քաղաքացու օրվա կապակցությամբ այդ միջոցառումները, կարծում եմ՝ այդ քննադատություններն են պատճառը»։

Գևորգ Պետրոսյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչ իրավիճակ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում, քանի որ, ըստ շրջանառվող լուրերի, «Քաղաքացու որոշում» կուսակցության՝  Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական հետապնդում հարուցելու և մանդատից զրկելու գործընթաց սկսելու վերաբերյալ դիմումից հետո, ԲՀ-ում կրքերը խիստ լարված են։

«Լարվածություն չկա, իսկ այդ դիմումի ողջ պատասխանատվությունը կրում է այն ներկայացնող ուժը»,- ի պատասխան ասաց  պատգամավորը։

Հիշեցնենք, որ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը դիմել է գլխավոր դատախազին և ԱԺ նախագահին՝ Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական հետապնդում հարուցելու և մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով։

Աղավնի Սուքիասյան