Ընտրական օրենքը հրատապ փոփոխությունների կարիք ունի. «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

Լուրեր

03.09.2026 | 12:31
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 12:21
«Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» տրանսֆերային ռեկորդներ են գրանցել
03.09.2026 | 12:12
Կարեն Անդրեասյանը վերանշանակվեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում
03.09.2026 | 12:10
Պապոյանը՝ ՌԴ շուկայից չհրաժարվելու // Լավրովը՝ ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը կորցնելու մասին․ ԼՈՒՐԵՐ
03.09.2026 | 12:03
Արտահանման ծավալների խնդիրը լուծված է, մենք դիվերսիֆիկացնում ենք․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 11:55
ՌԴ-ն Օդեսայում հարվածել է բազմահարկ շենքի. վիրավորվել է 17 մարդ, այդ թվում՝ 3 երեխա
03.09.2026 | 11:44
Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական էսկալացիա չկա․ առևտրատնտեսական կապերը զարգանում են․ Ալիևի ներկայացուցիչ
03.09.2026 | 11:33
ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության հարցը Երևանի գործն է․ Օվերչուկ
03.09.2026 | 11:24
Էդուարդ Սպերցյանը Սաուդյան լիգայում առաջատար է առանցքային փոխանցումների ցուցանիշով
03.09.2026 | 11:13
Եթե ՀՀ-ն վիզային ռեժիմ մտցնի ՌԴ քաղաքացիների համար, դա կլինի քայլ Երևանի դեմ․ Զախարովա
03.09.2026 | 11:01
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 10:52
«Հայաստանը շատ շուտով կկորցնի ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը»․ Լավրով
03.09.2026 | 10:42
21 երկրում 5 երեխայից 1-ը ենթարկվել է տեխնոլոգիաների միջոցով իրականացվող սեռական ոտնձգության և բռնության․ ՅՈՒՆԻՍԵՖ
03.09.2026 | 10:27
Գյուղերի տեղահանումից մինչև փակ անտառներ․ Ալիևների ընտանիքի գաղտնի առանձնատները․ Meydan TV-ի նոր հետաքննությունը
03.09.2026 | 10:12
Ալկարասը կարիերայի լավագույն շարքն է անցկացնում «Մեծ սաղավարտի» մրցաշարերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժառանգություն» կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ

 

«Մեր պետության ընտրական գործընթացների ժամանակագրությունը հարուստ է բացասական նախադեպերով ոչ միայն համապետական, այլև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համապատկերում:

 

Հայոց պետության ժողովրդավարացման ներկայիս կարևորագույն շրջադարձում «Ժառանգություն» կուսակցությունը անվերապահ առաջնահերթություն է համարում ընտրական օրենսգրքի բարեփոխումը, որը մեկնարկեց դեռ անցյալ տարեվերջին Նոր Հայաստանի կայացման կարգախոսին հավատարիմ քաղաքական և հասարակական ուժերի կողմից, բայց հեղափոխական իշխող ուժի կողմից ցուցաբերված ոչ բավարար քաղաքական կամքը և հին Հայաստանի քաղաքական գործիքակազմն ու կարծրատիպերը հաղթեցին, ընտրական բարեփոխումների փաթեթը մերժվեց. Նոր խորհրդարանը, ինչպես նաև ՏԻՄ նոր մարմինները ընտրվեցին հին օրենքով: Հատկապես ՏԻՄ ոլորտում ցայտուն դարձան հին համակարգի վերարտադրության և հարձակողական դիմադրության բոլոր հնարավորությունները:

 

Հին և Նոր Հայաստանների արժեբանական բախման վտանգավոր հետևանքներն առավել ակնհայտ են Տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում: Ուրցաձոր, Արշալույս, Զարթոնք, Նոր Գեղի և  շատ այլ համայնքներում համայնքապետերից հասարակության խոր դժգոհությունը հանգեցրեց կրակոցների և քաղաքացիական անհամերաշխության վտանգավոր միջադեպերի:  Պարզ դարձավ, որ մեր համայնքներում ՀՀ քաղաքացին բնավ պաշտպանված չէ, համայնքապետերը տասնյակ տարիներով վերարտադրում են իրենց իշխանությունը՝ վերածվելով շահագործող ավատների, որոնք համայնքերի բնակիչներին դիտարկում են որպես ճորտ, իսկ համայնքային սեփականությունը չեն տարբերում անձնական գույքից: Պատճառը մեկն է՝ ընտրական օրենքում չկա սահմանափակում, թե քանի անգամ նույն անձը կարող է համայնքապետի թեկնածու առաջադրվել:

 

«Ժառանգություն» կուսակցությունը համոզված է, որ ՀՀ Ազգային ժողովի մեծամասնություն կազմող իշխող քաղաքական ուժը, ինչպես նաև խորհրդարանական մյուս երկու կուսակցությունները, արտախորհրդարանական ուժերի հետ պետք է նախաձեռնեն և ավարտին հասցնեն ընտրական օրենսգրքի բարեփոխման գործընթացը, քանի որ ներկա փուլում հատկապես տեղական ինքնակառավարման ոլորտում Հայաստանը կանգնած է լրջագույն խնդիրների առաջ:

 

2019 թ. ՀՀ գրեթե բոլոր մարզերում անցկացվելու են ՏԻՄ մարմինների հերթական ընտրություններ, թույլ չտա՛նք վտանգավոր նախադեպերի ձախող կրկնությունը, ժողովրդավարության առաջընթացի օրենքով ապահովումը իշխանության բոլոր մակարդակներում քաղաքացիների շահերի պաշտպանության միակ արդյունավետ ճանապարհն է:

 

Ընտրական օրենքը հրատապ փոփոխությունների կարիք ունի: «Ժառանգություն»-ը կոչ է անում ՀՀ քաղաքական ուժերին համախմբվել այս հարցում, իսկ իշխանությունից ակնկալում է արագ քայլեր՝ ընտրական օրենսգրքի փոփոխության աշխատանքային խմբի կազմում, ՀՀ ԱԺ օրակարգում այդ հարցի ընդգրկում, խորհրդարանական լսումների կազմակերպում, որի արդյունքում  հնարավորինս կնվազեն հնի վերատադրության իրավաքաղաքական լծակները»,- ասված է հայտարարության մեջ: