Խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատի անդամների բողոքի ակցիան Կառավարության դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Արդեն երեք տարի է պայքարում ենք։ Պետությունը մեր մեջքին չի կանգնում։ Այս մասին Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում նշեց Խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատի անդամ Իգոր Հովսեփյանը։

Նրա խոսքով՝  պայքարում են անօրինական նախագահի դեմ․ «Մենք 300-400 հոգով նոր նախագահ ենք ընտրել։ Գործող նախագահը ներկայացել է պետական ռեգիստր, որտեղ հաստատել են, շնորհավորել։ Տասը օր հետո պարզվել է, որ նախկին նախագահը նույնպես պետական ռեգիստր է ներկայացել ու նրան նախագահի պաշտոնում նույնպես հաստատել են։ Մի կազմակերպությունում  երկու նախագահ չի լինում»։

Իգոր Հովսեփյանը նշեց, որ ապրիլի 28-ի՝ լույս 29-ի գիշերը նախկին տնօրենի մարդիկ ներխուժել են պալատ, դուռը կոտրել, պահակի վրա հարձակում գործել և գույքը թալանել։

Խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատի պահակ Առաքելյան Սլավիկն ու նախկին տնօրեն Մարինե Հարությունյանը, պալատի անդամ Իգոր Հովսեփյանի խոսքով, գտնվում են Ոստիկանությունում։

Խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատի անդամների բողոքը կառավարությունում լսեց քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության աշխատակից Հայկ Սիմոնյանը։

Քննարկման արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն այն մասին, որ մոտակա օրերին կառավարություն ներկայացնեն ապացուցող փաստաթղթերը։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Նելլի Մելքոնյան