Հայտնի են ՇՊՀ ռեկտորի պաշտոնի հավակնորդների անունները

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Այսօր ավարտվել է Շիրակի պետհամալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդների հայտերի ընդունումը։ Հայտ է ներկայացրել 6 հոգի։ Նրանք են՝ Սամվել Ալեքսանյանը, Սուրեն Ավդալյանը, Արամ Կարապետյանը, Վարդան Մելքոնյանը, Անդրանիկ Սագսյանն ու Լուսինե Ֆլջյանը։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի պետհամալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից։

Նշենք, որ Անդրանիկ Սարգսյանն ու Լուսինե Ֆլջյանը մասնակցում էին նաև ՇՊՀ ռեկտորի նախորդ ընտրությանը, որը կայացել էր մարտի 2-ին։ Նրանցից ոչ մեկը չէր ստացել բավարար ձայն՝ ռեկտոր ընտրվելու համար։

Հոգաբարձուների խորհրդի 23 անդամների փակ գաղտնի քվեարկության ամփոփմամբ՝ Անդրանիկ Սարգսյանը ստացել էր 8 ձայն, Լուսինե Ֆլջյանը՝ 6, իսկ 9 քվեաթերթիկ էլ ճանաչվել էր անվավեր։ Արդյունքում հայտարարվել էր նոր մրցույթ․ հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի ապրիլի 26-ն էր։

ՇՊՀ ռեկտորի նոր մրցույթը տեղի կունենա 2019թ-ի մայիսի 11-ին։

Հիշեցնենք, որ Շիրակի մայր բուհի ռեկտորի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ 2018թ-ի մայիսի 18-ին այժմ արդեն նախկին հանրապետական Սահակ Մինասյանը հրաժարական էր տվել։ Այժմ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը Երվանդ Սերոբյանն է։

Էմմա Չոբանյան