«Այբ» կրթական հիմնադրամը և Տավուշի մարզպետարանը համատեղ կիրականացնեն կրթական ծրագրեր

Լուրեր

09.06.2026 | 14:24
Աֆրիկայի լավագույն մրցավարը չի ստացել ԱՄՆ մուտքի վիզա ու չի սպասարկի ԱԱ-2026-ի խաղերը
09.06.2026 | 14:20
Պատրաստվում ենք դիմել ՍԴ՝ վիճարկելու ընտրության արդյունքները․ Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:18
Խորվաթիայի վարչապետը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
09.06.2026 | 14:12
Մեկնարկեց ընտրությունների արդյունքների վերահաշվարկը․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 14:10
Մերձմոսկվայում մեքենա է պայթեցվել․ վարորդը զոհվել է
09.06.2026 | 14:04
ԳՇ պետը` բանակում մահվան դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:02
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ճանաչում է ընտրությունների նախնական արդյունքները
09.06.2026 | 13:56
ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները
09.06.2026 | 13:52
Նիկոլ Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագրի»՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցության շուրջ․ Euractiv
09.06.2026 | 13:41
Գլխավոր շտաբի պետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 13:35
Միշել Տեր-Զաքարյանը դարձյալ կգլխավորի «Նանտը»
09.06.2026 | 13:26
Իշխան Սաղաթելյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 13:25
ՔՊ-ն Երևանում առաջատար է. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 13:21
Ուկրաինական ուժերը կրկին հարվածել են Ղրիմ տանող կամրջին
09.06.2026 | 13:17
555 տեղամասերի քվեարկության արդյունքները կվերահաշվարկվեն․ 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» կուսակցություններից և «Հայաստան» դաշինքից
Բոլորը

Ապրիլի 26-ին Դիլիջանի կենտրոնական դպրոցում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ ամրագրելով մարզում համատեղ որակյալ կրթական մշակույթ և միջավայր ստեղծելու իրենց ձգտումն ու նպատակը։

Մարզպետարանն ու «Այբ» կրթական հիմնադրամը պատրաստակամ են ներդնել իրենց ջանքերը՝ ստեղծելու որակյալ կրթություն և նպաստելու բոլոր երեխաների համար հավասար հնարավորությունների ստեղծմանը և կհամագործակցեն՝ հաշվի առելով գործունեության ընդհանուր շրջանակն ու 13 տարիների ընթացքում հիմնադրամի իրականացրած կրթական հաջողված ծրագրերը։

«Այբ» կրթական հիմնադրամը համագործակցության հուշագրի շրջանակում պատրաստակամ է առանձին և այլ գործընկեր կառույցների հետ համատեղ իրականացնելու կրթական ծրագրեր ՀՀ Տավուշի մարզում` նպաստելով մարզի կրթական ոլորտի բարելավմանը, հանրակրթական հաստատությունների վերազինմանը, ուսուցիչների վերապատրաստմանը, աշակերտների գիտելիքների ձեռք բերմանը, երիտասարդության շրջանում կրթության հանդեպ հետաքրքրության ավելացմանը, ինքնակրթության մշակույթի ձևավորմանը:

Համատեղ աշխատանքներ կիրականացվեն մի քանի ուղղություններով,  մասնավորապես.

  • «ԱյբԼաբ» ծրագրի տարածում ու ներդրում ՀՀ Տավուշի մարզի դպրոցներում, ծրագրի շրջանակում դպրոցների ուսուցիչների գործնական հմտությունների զարգացում,
  • ուսուցիչների վերապատրաստում,
  • «Այբ»-ի գործընկեր դպրոցների ցանցում Տավուշի մարզի դպրոցների ներգրավում,
  • նախագծային ուսումնառություն,
  • ինքնազարգացմանն ուղղված առցանց ուսման խրախուսում՝ «Քան» ակադեմիայի հայալեզու հարթակի հիման վրա,
  • կրթական տուրիզմի ոլորտում ջանքերի համադրում:

 

Մարզում «Այբլաբերի» հիմնադրման համար բազա կհանդիսանա ոչ թե մայրաքաղաքում, այլ հենց մարզում հաջողությամբ փորձարկված՝ Դիլիջանում գործող այբական դպրոցի լաբորատորիայի մոդելը։ Մինչ փաստաթղթի ստորագրումը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանը, ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Նուրբեկյանը, Դիլիջանի դպրոցի տնօրեն Նաիրա Դալուզյանը և  այլ հյուրեր շրջեցին Դիլիջանի կենտրոնական դպրոցում՝ ծանոթանալով մարզում արդեն վեց տարի գործող, հանրակրթական ամենախիստ չափանիշներին համապատասխանող և համայնքային կարևոր նշանակության դպրոցի կրթական հնարավորություններին, այդ թվում՝ ԿԲ  նախաձեռնությամբ գործող Ֆաբլաբի աշխատանքներին։

Հայկ Չոբանյանը, կարևորելով մարզում կրթությանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը, նշեց. «Ամենամեծ ներդրումը մարդկային ներուժի զարգացմանն ուղղված ջանքերն են։ Ժամանակակից տեխնոլոգիական դարաշրջանում բնագիտական ուժեղ կրթությունը հաղթելու բանաձև է։ Այսօր մենք ոչ միայն հուշագիր ենք ստորագրում, այլև սկսում ենք մի գործընթաց, որի արդյունքը ուժեղ ուսուցիչն է, ուժեղ քաղաքացին և ուժեղ պետությունը»։

«Այբ»-ը լավագույն ծրագրերի ստեղծման ու գործարկման միջավայր է, որոշակի առումով՝ կրթական լաբորատորիա, և պատրաստ է իր կրթական տեխնոլոգիաներով կիսվել դրա ցանկությունն ու պատրաստակամություն ունեցող կառույցների հետ։ Սոնա Կոշեցյանն ակնկալում է, որ «Այբ»-ի ներկայությունը Տավուշում էականորեն կակտիվացնի կրթական ծրագրերում թե՛ ուսուցիչների և թե՛ աշակերտների ներգրավվածությունը՝ նպաստելով  կրթության վերափոխմանը։ «Այս հուշագրի ստորագրմամբ մենք զարկ կտանք վերոնշյալ ոլորտներում համատեղ ծրագրերին։ Միասին կկարողանանք ներգրավել այլ գործընկեր կառույցների՝ ընդլայնելով համագործակցության շրջանակները, և կկարողանանք հասնել մեզ համար ամենակարևոր խնդրի լուծմանը՝ այսօրվանից ճիշտ ներդրում կատարելով մեր ապագա սերնդի և երկրի զարգացման համար»։