Մշակութային կյանքի իրավունք. ինչպե՞ս այն վերականգնել գյուղերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.04.2026 | 23:45
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
19.04.2026 | 22:28
Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին պատվիրակություն ուղարկել․ Tasnim
19.04.2026 | 21:12
Երևան-Գյումրի ավտոերթին մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
19.04.2026 | 20:30
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
19.04.2026 | 20:00
«Վանդալիզմ»-ի ու «ամեն ինչ նորմալ է»-ի միջև. ի՞նչ կատարվեց Ծիծեռնակաբերդում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 19:07
Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է․ ՆԳ նախարար
19.04.2026 | 18:15
Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
19.04.2026 | 17:41
Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանը, կկառուցվի նորը
19.04.2026 | 17:17
Ռուսաստանի դատարանները սկսել են սոցիալական ցանցերում «666» թվի օգտագործումը դիտարկել որպես սատանիզմի քարոզչություն
19.04.2026 | 16:57
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատել է թեկնածուների առաջին երեսուն անունները
19.04.2026 | 16:19
Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից
19.04.2026 | 15:55
Պեզեշքիանը քննադատել է Թրամփին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նրա պահանջների համար
19.04.2026 | 15:20
Լատվիան և Լիտվան թույլ չեն տա Ֆիցոյին օգտագործել իրենց օդային տարածքը՝ Մոսկվա թռչելու ու շքերթին մասնակցելու համար
19.04.2026 | 15:05
Վաղը Երևանում սպասվում է ինտենսիվ անձրև
19.04.2026 | 14:45
Մալխաս Ամոյանը` Եվրոպայի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ, Արմեն Բաբալարյանը` լավագույն մարզիչ
Բոլորը

Հատկապես Հայաստանի ծայրամասային գյուղերում մշակույթի կամ մշակութային կյանքով ապրելու մասին չեն էլ մտածում։ Factor TV-ի «Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում» նախագծի շրջանակում նկարահանված 10 ֆիլմերը վեր են հանում մարզերում մշակութային խնդիրները։ Մշակույթի տների բացակայությունը կամ դրանց անբարեկարգ լինելն ընդհանրական խնդիր է բազմաթիվ համայնքների դեպքում։

Factor TV-ի հրավիրած «Մշակութային խնդիրները նոր Հայաստանի հին գյուղերում» քննարկման բանախոսներից Ռուբեն Բաբայանն ասում է՝ մշակութային տարրական ենթակառուցվածքների բացակայությունը գյուղերում պետություն կառուցելու սխալ քաղաքականության հետևանքն է, որ տարվել է անկախությունից ի վեր. «Մոտեցումը եղել է գավառական ամենավատ իմաստով՝ կառուցել Երևանը՝ ցույց տալու համար, որ մենք ունենք շատ ժամանակակից քաղաք՝ անտեսելով հիմնականում մնացած բոլոր մարզերը։ Մշակույթը ձևավորում է ազգի որակը, և եթե մենք ուզում ենք ունենալ որակյալ ժողովուրդ, մենք պետք է պարզ հասկանանք մի բան՝ ՀՀ քաղաքացին անկախ նրանից, թե որտեղ է ապրում, ունի արևի կտորի իր իրավունքը»։

Հայաստանը չի ունեցել ու այսօր էլ չունի մշակութային քաղաքականություն, և միայն հեղափոխությունից հետո է սկսվել մշակութային դոկտրինի մշակումը, արձանագրում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը։

Ըստ նրա՝ մշակույթն ամեն քաղաքացուն հասու դարձնելու համար ահռելի աշխատանք կա անելու, ու խնդիրը ոչ թե փողի մեջ է, այլ տեսլական չունենալու. «Սա միայն Մշակույթի նախարարության հարցը չի, էստեղ և՛ ՏԻՄ-երը, և՛ ամենատարբեր գերատեսչությունները միասին պետք է աշխատեն: Բայց մեր երկրի միակ ցավն այն է, որ մենք իրար հետ չենք կարողանում լեզու գտնել, չենք կարողանում նստել սեղանի շուրջ՝ քննարկումներ կազմակերպելու և լուծում գտնելու։ Կա՛մ ամբիցիաներն են խանգարում, կա՛մ պատկերացումը թույլ է։ Մենք բոլորս գիտենք մեր պրոբլեմների մասին, բայց ճանապարհը ցույց չենք տալիս՝ պրոբլեմներն ինչպես լուծել, դրա համար լուծումները լինում են ձևական»։

Մշակութային կյանքի բացակայության ցցուն օրինակ է Արագածոտնի Սաղմոսավան գյուղը։ Թեև այստեղ է գտնվում Սաղմոսավանքի հանրահայտ վանական համալիրը, այդուհանդերձ, մշակութային կյանք այստեղ գրեթե գոյություն չունի։ Factor TV-ի՝ Սաղմոսավանին նվիրված ֆիլմում պատմվում է, որ այն տաղանդավոր երեխաների գյուղ է՝ գործում են երգի, թատրոնի ու պարի խմբակներ, բայց երեխաները պարապմունքներն անց են կացնում 9 կիլոմետր հեռու գտնվող Կարբի գյուղի մշակույթի տանը։ 15-ամյա երգչուհի Մարիամ Շահբազյանը դեռ մանկուց շարականներ է կատարում, բայց երգչուհու հմտությունները չի կարող զարգացնել։

Factor TV-ի հրավիրած «Մշակութային խնդիրները նոր Հայաստանի հին գյուղերում» քննարկմանը մասնակցող Սաղմոսավանի գյուղապետ Գևորգ Ավագյանը, թեև կարևորում է պետության գործոնը, այնուհանդերձ կարծում է՝ համայնքներն իրենք պետք է ակտիվ դեր ստանձնեն: «Մինչև դեպուտատ, կառավարություն հասնելը առաջինը հենց համայնքի բնակիչն է պարտավոր պահել-պահպանել իր ունեցվածքը։ Սաղմոսավանում, չունենք կառույց, բայց ձգում ենք ունենալ։ Երեխաները փողոցում՝ ասֆալտի վրա պարապմունքներ են անում և ահագին մեծ բեմերի են հասել և այսօր տարբեր տեղեր հրավերներ ունեն։ Սաղմոսավանն ի սկզբանե չի ունեցել մշակույթի տուն, մանկապարտեզ, համայնքապետարան»,- պատմեց գյուղապետը։

Սաղմոսավան գյուղի օրինակով մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանը պնդեց՝ քանի դեռ համայնքը չունի տարրական շինություններ, խնդրահարույց է խոսել մշակութային քաղաքականության իրականացման մասին․ «Համայնքային մշակույթի խնդիրների մասին խոսելու համար մենք առաջին հերթին պետք է նկատի ունենանք և պետք է ունենանք ուժեղ և հզոր համայնքներ, որոնք կարող են իրենց թույլ տալ ունենալ ենթադրենք՝ գրադարաններ, նաև՝ մանկապարտեզներ, ունենալ մշակույթի տներ և հետո մշակութային քաղաքականության իրականացման քննարկումը կլինի տեղին»։

Մշակույթի նախարարությունն այս պահին իրականացնում է մարզային կենտրոններում և համայնքներում առկա մշակութային տների վերագործարկման ծրագիր, որի առաջին փուլը համապարփակ ուսումնասիրությունն է և իրականացվում է Սյունիքի ու Վայոց ձորի մարզերում։ Ըստ Լիլյա Նիկոյանի՝ խորքային ուսումնասիրությանը կհաջորդեն կոնկրետ գործողությունները․ «Մենք կունենանք խորքային պատկեր՝ մշակույթի տների վերաբերյալ, մյուսը կլինի խնդիրների քարտեզագրում, իսկ երրորդ փուլը կլինի համալիր նախագիծ, որով մենք կփորձենք արդի պահանջներին համապատասխան վերագործարկենք մշակութային տները։ Իհարկե՝ ծրագիրը շատ մեծ է և ժամանակ է պահանջում»։

Factor TV-ի հրավիրած քննարկմանը իրենց համայնքների մշակութային խնդիրները ներկայացրին նաև Դրախտիկ գյուղի ուսուցիչ Արարատ Մովսեսյանը և Սարիգյուղի մշակույթի տան գերարվեստական մասի նախկին ղեկավար Ռոբերտ Ավետիսյանը։ Գյուղերի մշակութային խնդիրները վերհանող այս քննարկումը երրորդն էր։ Շաբաթներ առաջ բարձրաստիճան պաշտոնյաների և համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել են նաև կրթական և առողջապահական թեմաներով քննարկումներ։

Factor TV-ն «Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում» նախագծի շրջանակում նկարահանել է 30 ֆիլմ՝ հույսով, որ ապագայում մասնակից գյուղերի մասին կխոսենք ոչ թե իբրև խնդիրներով ծանրաբեռնված, այլ զարգացող և բնակիչների ապրելու համար հարմարավետ համայքների։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան