Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է ուղարկել Սերժ Սարգսյանին
Քաղաքականություն
29.08.2017 | 15:49ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտնը շնորհավորական հեռագիր է ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքը:
Իր ուղերձում ՌԴ ղեկավարն ընդգծել է հայ-ռուսական հարաբերությունների երկարամյա ու հարուստ պատմությունը, որի հիմքում միշտ եղել է երկու երկրների ժողովուրդներին իրար կապող ամուր բարեկամությունն ու փոխադարձ հարգանքը: