Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ժորժ Կեպենեկյանի հետ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Լիոնի
քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան
Ժոնաթան Լաքոտը: Ինչպես տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը, ողջունելով հյուրերին` նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է կրթության
և գիտության ոլորտում հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացումն ու նոր
նպատակների սահմանումը:

Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարության նոր
ծրագիրը նպատակ ունի տնտեսությունը դնել գիտական և տեխնոլոգիական հենքի
վրա: Այս համատեքստում կարևոր խնդիր է դիտվում սփյուռքի գիտական և
մասնագիտական ներուժի օգտագործումը, որը միաժամանակ կարող է նպաստել
հայկական գիտական մտքի արդյունավետ արտահանմանը: Կրթության և գիտության
նախարարության համար առաջնային նշանակության խնդիրներից է սփյուռքում
գործող հայկական դպրոցների պահպանումը, ինչպես նաև հայերենի ուսուցիչների
վերապատրաստումը: ԿԳ նախարարի խոսքով` հեռահար նպատակներից է ստեղծել
ընդհանուր կրթական միջավայր` Հայաստանի և սփյուռքի հայկական դպրոցների
համար:

Իր հերթին Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանն ընդգծել է, որ
ժամանակն է նոր էջ բացել հայ-ֆրանսիական հարաբերություններում և այստեղ
կարևոր դերակատարում կարող է ունենալ հատկապես կրթության ոլորտը: Նրա
խոսքով, լինելով Ֆրանսիայի երկրորդ համալսարանական քաղաք` Լիոնը պատրաստ է
այս հարցում խորացնել համագործակցությունը հայկական կողմի հետ,
մասնավորապես՝ աջակցելով կադրերի պատրաստման և վերապատրաստման հարցում:
Կողմերն ընդգծել են, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանը կրթական
համագործակացության ընդլայնման արդյունավետ հարթակ է, որի հենքի վրա կարող
են նոր համատեղ ծրագրեր մեկնարկել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա համագործակցության ծրագրերին
առնչվող աշխատանքային մի շարք հարցեր: