Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի միջոցառումներ՝ Սանկտ-Պետերբուրգում

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Սանկտ-Պետերբուրգում ապրիլի 24-ի առավոտյան Սանկտ-Պետերբուրգի Վասիլեօստրովսկի շրջանի «Կամսկի» այգում գտնվող Կոմիտաս Վարդապետի հուշարձանին ծաղկեպսակներ և ծաղիկներ խոնարհվեցին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության, Սանկտ-Պետերբուրգի կառավարության, Սանկտ-Պետերբուրգում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչության, Սանկտ-Պետերբուրգում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, տեղի զինվորական ակադեմիաներում ուսանող հայ սպաների և զինվորների և հայ համայնքի կողմից:

Այս մասին ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասված է.

«Կեսօրին ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի մասնակցությամբ Կրոնի պատմության թանգարանում տեղի ունեցավ տեղի հայ համայնքի կողմից նվիրաբերած խաչքարի բացման արարողությունը, որը մշտական ցուցադրման կներկայացվի Կրոնի թանգարանում: Միջոցառմանը մասնակցում էին նաև Սանկտ-Պետերբուրգի կառավարության Ազգամիջյան հարաբերությունների և միգրացիոն քաղաքականության իրականացման կոմիտեի ղեկավարի տեղակալ Վադիմ Օկրուշկոն, Սանկտ-Պետերբուրգի և Հյուսիս արևմտյան տարածաշրջանի հոգևոր հովիվ Պողոս աբեղա Վարդանյանը, Սանկտ-Պետերբուրգում հայ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը և այլոք:
Այնուհետև Սբ. Կատարինե Հայ առաքելական եկեղեցում մատուցվեց պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակներին:

Սբ. Կատարինե եկեղեցու բակում տեղի ունեցած հանրահավաքին ելույթներով հանդես եկան Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, տեղի հույների, ասորիների և այլ համայնքների ներկայացուցիչներ, հասարակական և մշակույթի գործիչներ: Հանրահավաքից հետո հայ համայնքի «Վերնատուն» մշակութային կենտրոնում բացվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես որին ներկայացված էին Սանկտ-Պետերբուրգի հայ նկարիչների աշխատանքներ»: