Ֆրանսիական հաջողված փորձի տեղայնացումը կնպաստի ՀՀ համայնքների հզորացմանը․ Կեպենեկյան

Լուրեր

19.10.2026 | 14:59
ՌԴ կառավարությունում մի շարք փոփոխություններ են սպասվում
19.10.2026 | 14:49
Դեպի ԱՄՆ արտահանվող լամինատե դռների մեջ ՊԵԿ-ը հայտնաբերել է շուրջ 38 հազար տուփ թաքցված ծխախոտ
19.10.2026 | 14:41
ԱՄՆ-ը կոչ է արել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացիներին «բարձր զգոնություն պահպանել»
19.10.2026 | 14:32
Ֆրանիսայում ցուցարարները փակել են Լուվրի մուտքը․ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 14:25
WTA. Հայաստանի ներկայացուցիչը պահպանում է տեղը թոփ-100-ում
19.10.2026 | 14:15
Թունաքիմիկատներ պարունակող կանաչ թեյը Չինաստանից է ներկրվել ՀՀ  և վերարտահանվել Լատվիա․ ՍԱՏՄ-ի նախնական տվյալները
19.10.2026 | 14:04
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ սպասվում են անձրևներ և ամպրոպ
19.10.2026 | 13:53
ՀՀ-ն ու Կոլումբիան ներկայացնում են վտանգված տեսակների վերականգնման միջազգային նոր կոալիցիա․ ՈՒՂԻՂ
19.10.2026 | 13:46
Բեռլինում ու Լոնդոնում ադրբեջանական դեսպանատների մոտ բողոքի ակցիաներ են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 13:39
Ակցիա՝ Ամուլսարի հանքարդյունաբերության և բնության պահպանության կարևորության վերաբերյալ. ՈՒՂԻՂ
19.10.2026 | 13:38
«Սպարտակի» տնային ստադիոնի հարևանությամբ տեղադրվել է Նիկիտա Սիմոնյանի արձանը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
19.10.2026 | 13:30
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար
19.10.2026 | 13:22
Օլիգարխներից մեկի որսատեղին է եղել․ պետությունը 4-5 հազար հա հող է հետ բերել․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 13:16
ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Վաշինգտոնում պաշտոնական ընթրիք է կազմակերպել՝ Մերիդիանի գլխավոր հանդիսությանն ընդառաջ
19.10.2026 | 13:07
Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին. զոհ ու վիրավորներ կան
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 25-ին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանը, Լիոնի մետրոպոլի և քաղաքապետարանի հայաստանյան ծրագրերի ղեկավար Իզաբել լա Գյուլը և այլ պաշտոնատար անձինք։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ջերմորեն ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Պապիկյանը բարձր է գնահատել դարավոր բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա մակարդակը և ընդգծել միջպետական ու միջտարածաշրջանային հարթություններում ապակենտրոնացված փոխգործակցության ներկապնակն առավել հարստացնելու ուղղությամբ լրացուցիչ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։ Նախարարն արդյունավետ է բնորոշել Հայաստանի և Ֆրանսիայի երկու տասնյակից ավելի քույր քաղաքների միջև տարբեր ոլորտներում առկա գործակցությունը, որի գործնական վկայությունն, ըստ նրա, բոլորովին վերջերս Էջմիածնի և Իսի լե Մուլինոյի միջև ստորագրված «խելացի քաղաքների» վերաբերյալ համագործակցության պայմանագիրն էր։

Դեսպան Ժոնաթան Լաքոթը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ ապակենտրոնացված համագործակցությունը երկու երկրների միջև խորացող հարաբերությունների կարևորագույն բաղադրիչներից է։

Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանը ևս շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և նկատել, որ ժողովրդավարության ուղղությամբ Հայաստանում արձանագրված դրական տեղաշարժերը հայ-ֆրանսիական հարաբերությունների վերբեռնման և դրանք որակապես նոր հիմքերի վրա դնելու հիանալի հնարավորություններ են ընձեռնում։ Փոխքաղաքապետը նաև համոզմունք է հայտնել, որ աշնանը Լիոնում կայանալիք Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովը երկու պետությունների վարչատարածքային միավորումների համար նույն հաճախականությամբ խոսելու և գործելու յուրօրինակ հարթակ կդառնա։