Փաշինյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:

«Վարչապետը ողջունել է պարոն Կեպենեկյանի այցը և կարևորել նրա դերը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ժորժ Կեպենեկյանի գործունեությունը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: «Ցանկանում եմ իմ գնահատանքի խոսքն ուղղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ով ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Սա առանձնակի կերպով ընդգծում է մեր ժողովուրդների և երկրների հարաբերությունները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ժորժ Կեպենեկյանը նշել է, որ խանդավառված է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով և հավելել, որ մեր երկիրն այսօր հանդիսանում է դրական փոփոխությունների մոդելի լավ օրինակ: «Հայաստանում բացվել է պատմական նոր էջ և այսօր երկիրն ընկալվում է որպես փոփոխությունների դրական կետ»,- ասել է նա: Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալը տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետի հետ քննարկել է համագործակցության զարգացման ուղղությունները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանը, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցերի:

Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի դեպքին, համոզմունք է հայտնել, որ առաջադեմ մարդկությունը կհամախմբվի այդ քաղաքակրթական բացառիկ արժեքը վերականգնելու գործում»,- ասված է հաղորդագրությունում: