Իր ունեցվածքի մասին հաշվետու լինել չցանկացող ՊՎԾ պետի տեղակալի կինը ևս միլիոնատեր է

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Այսօր գրել էինք, որ ՊՎԾ պետի 28-ամյա տեղակալ Արգիշտի Քյարամյանը հայտարարագրել է 32 միլիոն դրամ, 48 հազար ամերիկյան դոլար, երկու առանձնատուն, չորս հողամաս, հողամասին ամրացված անշարժ գույք և ավտոտնակ:

Այս պաշտոնյայի հայտարարագրում առկա են նաև ութ միլիոն դրամը գերազանցող զարդեր: Կառավարության նիստից հետո Քյարամյանը մեր հարցերին ի պատասխան չցանկացավ պարզաբանել, թե ինչպես է ձեռք բերել այդ կարողությունը:

«Ես կարծում եմ, որ էթիկայի տեսանկյունից ճիշտ չէ քննարկել որևէ մեկի ունեցվածքը: Ես զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ, աշխատել եմ տարբեր ուժային կառույցներում, պաշտոնապես հայտարարում եմ, որ երբևէ որևէ կոռուպցիոն, սկանդալային և կլանային համակարգերում չեմ եղել, ոչ էլ բիզնեսով եմ զբաղվել: Ես կոռեկտ չեմ համարում իմ ունեցվածքն այս համատեքստում քննարկել: Ես չեմ փորձում պարզաբանել, ինչը ասեցի, բավարար էր: Ես հաշվետու չեմ»,- ասաց նա:

Ի դեպ, Արգիշտի Քյարամյանի կինը՝ Ռուզաննա Քյարամյանը, ևս պատկառելի ունեցվածքի տեր է: Նրա հայտարարագրում առկա են ոսկյա, ադամանդե և այլ ազնիվ մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված զարդեր, որոնց ընդհանուր արժեքը 10 հազար դոլար է: Ռուզաննա Խաչատրյանն ամուսնու նման ևս միլիոններ ունի: Նա հայտարարագրել է 26 մլն դրամ և 46 հազար ամերիկյան դոլար: 4000 դոլարի էլ փոխառություն ունի:

Նարեկ Կիրակոսյան