«Ձե՞ռ եք առնում». պատգամավորներն արձագանքում են Միհրան Պողոսյանի՝ քաղապաստան խնդրելու որոշմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 12:00
«Անկախ դիտորդը» ահազանգ է ստացել քվեաթերթիկները հատուկ ծալելու հրահանգի մասին
29.11.2026 | 11:33
Երիտասարդները ԿԸՀ-ի հետ մշտադիտարկում են քվեարկության ընթացքը
29.11.2026 | 11:06
Ընտրությունների ընթացքը Նոյեմբերյանում. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 10:49
Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
29.11.2026 | 10:39
«Չենք կարող կանգնեցնել քվեարկությունը». Սպիտակի 22/25 տեղամասը հոսանքազրկված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 10:13
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն քվեարկում է 22/25 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
Բոլորը

Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ԴԱՀԿ նախկին պետ, օֆշորի գործով որպես մեղադրյալ ներգրավված Միհրան Պողոսյանը հայտարարում է, որ ինքը քաղհալածյալ է և քաղապաստան է խնդրել Ռուսաստանից:

Խորհրդարանական երկու  խմբակցությունները՝ «Իմ քայլն» ու «Լուսավոր Հայաստանը», հեգնանքով են վերաբերվում Միհրան Պողոսյանի այս հայտարարությանը, երրորդ խմբակցությունը՝ «Բարգավաճ Հայաստանը», պնդում է՝ Հայաստանում քաղհալածյալներ չկան:

Օֆշորի գործով մեղադրյալ Պողոսյանը, որի նկատմամբ հետախուզում էր հայտարարված, վերջերս Ռուսաստանի Դաշնությունում կալանավորվել է, այժմ Հայաստանի և Ռուսաստանի իրավասու մարմինները պատրաստում են անհրաժեշտ փաստաթղթերը Պողոսյանի արտահանձնման գործընթացը կազմակերպելու համար։

Իշխանական «Իմ քայլը» խմբակցությունից հավաստիացնում են՝ Միհրան Պողոսյանի քաղապաստան խնդրելու որոշումը որևէ կերպ չի վնասի Հայաստանի նոր իշխանությունների վարկանիշին:

Խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար ՝ էդմոն Մարուքյանին ավելի շատ հետաքրքրում է ոչ թե Միհրան Պողոսյանի քաղապաստան խնդրելու հարցը, այլ այն, թե ինչպես է Պողոսյանը հայտնվել Ռուսաստանում։

Ընդդիմադիր պատգամավորն անգամ կատակներ արեց՝ Պողոսյանի քաղհալածյալ լինելու հայտարարության շուրջ:

Միհրան Պողոսյանի պաշտպան Երեմ Սարգսյանի հետ factor.am-ին կապ հաստատել չհաջողվեց։

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան