Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելն ամոթալի է և ոչ բարոյական. Foreign Policy

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ամերիկյան Foreign Policy պարբերականը «Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելն ամոթալի է և ոչ բարոյական» վերնագրով հոդվածում անդրադարձել է Թել Ավիվի կողմից 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն» չճանաչելու պատճառներին:

Հոդվածում մասնավորապես նշվում է. «Քայլելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ անհնար է չնկատել Երուսաղեմի հետ ցայտուն նմանությունը: Հուշահամալիրից դեպի Երևան բացվող տեսարանը հիշեցնում է Հոլոքոստի ժամանակ զոհված 6 միլիոն հրեաների հիշատակը հավերժացնող գլխավոր հուշահամալիրից՝ Յադ Վաշեմից բացվող տեսարանը: Չնայած ընդհանուր ցավին ու ողբերգությանը՝ Իսրայելը երկար տարիներ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում վախեցել է Թուրքիայի զայրույթից: 1950-ականների վերջից Թուրքիան մահմեդական աշխարհում Իսրայելի եզակի բարեկամներից էր: Երկու երկրների հետախուզական ու պաշտպանական հաստատությունների միջև սերտ կապ է եղել, և Թուրքիան իսրայելական զենքի համար կարևոր ու շահութաբեր շուկա է եղել։

Այսօր՝ թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման ֆոնին, երկրի պաշտոնական իշխանություններն ունեն հերթական պատճառը՝ չճանաչելու համար 1915թ.-ի ողբերգությունը, այն է՝ Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը։

Անկախ գաղափարախոսությունից և քաղաքական կողմնորոշումից՝ գիտակցելով, որ վարած քաղաքականության ցանկացած փոփոխություն կարող է զայրացնել Թուրքիային և վտանգի ենթարկել զենքի վաճառքը, Իսրայելի հետևողական կառավարությունը տնտեսական շահը համամարդկային արժեքներից վեր է դասել՝ համաձայնելով Հայոց ցեղասպանությունը պարզապես «ողբերգություն» անվանել»:

Նելլի Մելքոնյան