950 հազար ԱՄՆ դոլար, 112 մլն դրամ ու թանկարժեք ժամացույցներ․ ի՞նչ ունեցվածք ունի Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել երկու հայտարարագիր՝ տարեկան և պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ։

Մնացականյանը  պաշտոնը ստանձնելու դրությամբ՝ 22․10․2018թ., հայտարարագրել է 1 բնակարան՝ բնակելի շենքում, երկու անհատական հողամաս և 1 հողին ամրակայված անշարժ գույք, 1 մարդատար տրանսպորտային միջոց և 8 մլն դրամը գերազանցող ժամացույցների հավաքածու։ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 950 հազար ԱՄՆ դոլար և 112 մլն ՀՀ դրամ, իսկ որպես աշխատավարձ՝ 713,906 հազար դրամ։

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Մնացականյանը նաև հայտարարագրել է 151 հազար դրամի բաժնեմաս, 2 մլն դրամի փոխառություն։

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տարեկան հայտարարագրում հայտարարագրված է տրանսպորտային երկու միջոց՝ յուրաքանչյուրը 40 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ։

Պաշտոնյան հարկային տարում ձեռք է բերել 45 հազար ՀՀ դրամի բաժնեմաս։ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի հարկային տարում հանձնած կամ վերադարձած փոխառությունները կազմել են  2 մլն դրամ։

Մնացականյանը թանկարժեք իրեր չի հայտարարագրել, փոխարենը ներկայացրել է իր դրամական միջոցների չափը 990 հազար ԱՄՆ դոլար և 112 մլն ՀՀ դրամ։

Որպես եկամտի միակ աղբյուր էլ Մնացականյանը ներկայացրել է աշխատավարձից ստացած եկամտի չափը՝ 1 մլն 675 հազար 770 դրամ։

Աղավնի Սուքիասյան