Ինչպե՞ս մթնեց Սերժ Սարգսյանի իշխանության վերջին օրը. ապրիլի 22. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 12:45
«Ալֆա» ջոկատն ուղղարկում եք երեք անչափահաս երեխաներով տուն, բոլորդ էլ գիտեք՝ ոչ մեկ չի փախնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 12:37
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվեց բժշկական կենտրոն
25.08.2026 | 12:34
Բաքվում պահվող գերիների մասին խոսելու անձնական լեգիտիմություն ունի միայն Գեղամ Մանուկյանը․ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 12:27
«Յուվենտուսի» թուրք ֆուտբոլիստը ոտքի կոտրվածք է ստացել
25.08.2026 | 12:19
Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ում զորահավաք անցկացնելու մասին լուրերը
25.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է // ԱՄՆ-ը հարյուր հազարավոր վիզաներ կչեղարկի․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 12:10
Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել է կալանքի տարվելու նպատակով
25.08.2026 | 12:05
ԱԺ ամբիոնից երեկ ուղիղ հրահանգ տրվեց. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
Երկրորդ շտապօգնությունն է ժամանել Հակակոռուպցիոն. ոստիկանները լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ, պարզել պատճառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
US Open. Էլինա Ավանեսյանը պարտվել է որակավորման փուլում
25.08.2026 | 11:48
Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի և Մոլդովայի սահմանին ևս մեկ անցակետի վրա
25.08.2026 | 11:46
Սիրուշոյի «Պռեգոմեշ» խանութ-սրահը փակ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:44
Փաշինյանը միլիոնատեր է, թե միլիարդատեր` իշխանափոխությունից հետո է պարզվելու. Սևակ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:30
Երևանում մեկնարկում է Անդրանիկ Հարոյանին նվիրված հուշամրցաշարը, կայացել է վիճակահանությունը
Բոլորը

Մեկ տարի առաջ այս օրվա առավոտյան հանգուցալուծվում էր 22 օր առաջ սկսված հեղափոխությունը՝ ուղիղ եթերում պիտի հանդիպեին հեղափոխության առաջնորդն ու Հայաստանի վարչապետը:

«Մենք բանակցություններին համաձայնվել ենք միայն մի պայմանով՝ դա վերաբերվում է իշխանությունից Սերժ Սարգսյանի հեռացման, հրաժարականին, և իշխանության խաղաղ փոխանցմանը»,- հանդիպման մեկնելուց առաջ ֆեյսբուքյան եթերով տեղեկացնում է Նիկոլ Փաշինյանը։

Առավոտից մարդաշատ է «Մարիոտ» հյուրանոցի մուտքը, հրաժարականի բանակցություններն այստեղ են տեղի ունենալու: Լրագրողները ներսում են, ամեն ինչ լինելու է ուղիղ եթերում, Հանրապետության հրապարակում։ Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը բանակցությունների սրահ են մտնում միասին: Վարչապետը նստում է անմիջապես։ Նա ընդամենը կոստյումի կոճակներն է արձակում։ Նիկոլ Փաշինյանն ավելի մանրամասն է նստում։ Նա վարչապետին սպասեցնում է ուսապարկից ազատվելով, բաճկոնը հանելով։ Հենց սկզբից նրանց զրույցը չի ստացվում:

«Անկեղծ ասած, ես մի քիչ լավ չեմ պատկերացնում տասնյակ լրագրողների ներկայությամբ ինչքան կարող ենք բանակցել»,- ասում է Սերժ Սարգսյանը։

Նիկոլ Փաշինյանը միանգամից է անցնում հակահարձակման՝ մենք չենք երկխոսելու, ես եկել եմ, որ քննարկեմ ձեր հրաժարականի պայմանները։ Սերժ Սարգսյանը ժպտում է՝ Նիկոլ Փաշինյանը չի գիտակցում պատասխանատվության աստիճանը, որոշ բաներ պետք է հիշեցնել նրան:

«Դուք դասեր չեք քաղել Մարտի 1-ից և եթե էդ տոնով պետք է խոսեք, ինձ մնում է ձեզ մեկ անգամ ևս խորհուրդ տալ, որպեսզի գաք օրինական դաշտ և ընդհանրապես տրամաբանական գործողությունների դաշտ, հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ձեր վրա, ընտրեք»,-հորդորում է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին տեղեկացնում է, որ նրա գնացքը գնացել է, ինքն այլևս չունի այն իշխանությունը, որով կարող է վախեցնել հեղափոխությանը:

-Իրավիճակը Հայաստանում փոխվել է,- ասում է Նիկոլ Փաշինյանը,- Դուք ՀՀ-ում չունեք էն իշխանությունը, ինչի մասին Ձեզ զեկուցում են։ ՀՀ-ում իշխանությունն անցել է ժողովրդի կողմը։

-Ժողովրդի անունից 7-8 տոկոս տարած խմբակցությունն իրավունք չունի խոսելու»,- հակադարձում է Սերժ Սարգսյանը:

Վերջինս այլևս մտադիր չէ շարունակել բանակցությունները, հետևությունները թողնում է լրագրողներին։ Փաշինյանը լրագրողներին վստահեցնում է, որ Մարտի 1-ով սպառնացող Սերժ Սարգսյանն այլևս ադեկվատ չէ։ Հյուրանոցից հեղափոխության առաջնորդը գնում է Էրեբունի համայնք։ Ոստիկանությունը հասցնում է հայտարարել, որ կայացնում է հավաքները դադարեցնելու որոշում։ Էրեբունիում իշխանությունը պատրաստ է ընդունել հեղափոխության մարտահրավերը: Այնտեղ Փաշինյանին է մոտենում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Նա չի էլ հասցնում տեղեկացնել, որ հավաքները դադարեցված են, ոստիկանության մյուս ուժերն առևանգում են Նիկոլ Փաշինյանին հենց ուղիղ եթերում: Երկար քաշքշուքից հետո Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին տանում են անհայտ ուղղությամբ։ Իշխանությունը հույս ունի Էրեբունիով կանգնեցնել հեղափոխությունը։ Այստեղ պայթում են լուսաձայնային նռնակներ, իրականացվում են զանգվածային ձերբակալություններ, գործողություններն անձամբ է ղեկավարում փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, այստեղ են նետվել և կարմիրբերետավորները և սևդիմակավորները: Բերման ենթարկվածների մեջ է նաև Ազգային Ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանը: Քիչ հետո հայտնի է դառնում, որ Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը տարվել են ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրն անհայտ է։ Նրա տիկինը ամուսնու գտնվելու վայրից տեղեկություն չունի և մտադիր չէ ղեկավարել շարժումը:

«Ես չեմ կարող շարժում ղեկավարել, ես մեկն եմ էստեղ հավաքվածներից»,- ասում է Աննա Հակոբյանը։

Քաղաքացիները բերման են ենթարկվում նաև Հանրապետության հրապարակից: Փոխվարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածում, ըստ որի՝ հիասթափված է, Փաշինյանը «Մարիոթ» էր եկել ոչ թե բանակցելու, այլ իր պայմանները թելադրելու։ Սկսվում է ժողովրդի կուտակումը ոստիկանության Շենգավիթի բաժնի առաջ, իսկ Էրեբունիում ժողովրդի վրա հարձակվում են արդեն ոչ ոստիկանական համազգեստով մարդիկ:

«Քարով հարձակվել են ու խփել, ընդամենը ուղիղ քայլելուց։ Դուբինկեքով ու էլեկտրաշոկերով հարձակվեցին, ասեցին՝ աղջի, հլը էս կողմ արի»,- պատմում են բռնության ենթարկված մի երիտասարդ ու մի աղջիկ։

Արթուր Դավթյանի գլխավորած դատախազությունը տարածում է պաշտոնական հայտարարություն, ըստ որի՝ ձերբակալվել են Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը, նրանք «բռնվել են հանրորեն վտանգավոր արարքների պահին»։ 15։47-ին Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ է անում հավաքվել Հանրապետության հրապարակում, իրենք վերահսկում են իրավիճակը, իր գտնվելու վայրի մասին ոչ մի խոսք։ Այդ ընթացքում Ոստիկանությունն ուժեղացնում է հսկողությունը Շենգավիթի բաժնում: «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հեղափոխության կողմնակիցներին և իշխանություններին պարտավորեցնում է ցուցաբերել զսպվածություն և վերսկսել երկխոսությունը։ Իսկ ինքը Գևորգ Գորգիսյանի հետ շարժվում է ոստիկանության Շենգավիթի բաժանմունք, որտեղ քաղաքի տարբեր հատվածներից շարունակում է հավաքվել ժողովուրդը: Հեղափոխությանն աջակցում են նաև շոու բիզնեսի աստղերը։ Դերասան Մկրտիչ Արզումանյանը և երգիչ Էռնա Յուզբաշյանը հայտարարում են, որ հրաժարվում են իշխանության շնորհած վաստակավոր արտիստի կոչումից։ Կոչով հանդես է գալիս նաև հանրապետության նախագահը։ Նա կողմերին հորդորում է ապրիլի 24-ի նախօրյակին չմասնատել հասարակությանը: Երեկոյան ժողովուրդը հավաքվում է Հանրապետության հրապարակում, արդեն հայտնի է, որ Փաշինյանը գտնվում է Էրեբունու ձերբակալված անձանց ժամանակավոր պահման վայրում։ Հրապարակում հիշում են Սերժ Սարգսյանի վերջին խոսքերը:

«Ասում ա՝ Նիկոլ Փաշինյան, դու պետությանն ես սպառնում, պետության հետ ես խոսում։ Դո՞ւ ես պետությունը, Սերժ, պետությունն էստեղ ա»,- բղավում է «Քայլ արա, մերժիր Սերժին» շարժման անդամ Սուրեն Պապիկյանը։

Պատգամավորների ձերբակալությունը դատապարտում է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Սակայն նա նույնպես կողմերին կոչ է անում վերսկսել բանակցությունները բախումները բացառելու համար։ Չնայած Նիկոլ Փաշինյանի բացակայությանը, Հանրապետության հրապարակը լիքն է ինչպես երբեք:

«Նոր ես կարդացի ինտերնետում մոտավոր հաշվարկը, թե քանի հոգի ենք մենք էստեղ՝ առնվազն 160 հազար։ Սերժ, էսի 7 տոկոս չի, էս ամբողջ ժողովուրդն ա, ո՞ւր ա քո 700 հազարը, ՍերԺ»,- ազդարարում է «Քայլ արա, մերժիր Սերժին» շարժման անդամ Ռուբեն Ռուբինյանը։

Հրապարակում պայմանավորվում են առավոտյան վերսկսել փողոցների փակումը Հայաստանի ամբողջ տարածքում, որոնք կուղեկցվեն դասադուլներով և գործադուլներով։ Հայաստանում մթնում էր Սերժ Սարգսյանի իշխանության վերջին օրը:

Մհեր Արշակյան