«Անելիք չունի հանձնաժողովը». ՀՌԱՀ նախագահը՝ Լիլի Մորտոյի բարեմասնությունների շուրջ եթեր տրվող հումորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանն այսօր ԱԺ-ում 2018-ի գործունեության զեկույցն էր ներկայացնում: Լրագրողները նրանից հարցրին՝ Նիկոլ Փաշինյանը, երբ պատգամավոր էր, պարբերաբար բողոքում էր «ATV»-ի Հ/Ը-ի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարից, ասում էր, որ բանավոր պոռնոգրաֆիական տեսարաններ են, դուք ի՞նչ կասեք այս մասին:

«Մեր բնակարանում չկա այդ հաղորդումը ցանկի մեջ, ոչ ոք չի նայում: Բայց այլ բան է դժգոհ լինելը, այլ բան է օրենսդրական կարգավորումը, որովհետև շատ ցածր որակի միգուցե լինելով, ցածր խավի ներկայացուցիչներին ի ցույց դնելով բոլորին, այնուամենայնիվ, մեր իրավական վարչությունն աշխատում է և բացահայտ խախտումներ չեն եղել: Մենք ոչ թե մեր ճաշակով պետք է առաջնորդվենք, այլ՝ միմիայն օրենքով»,- պատասխանեց Հակոբյանը:

Տիգրան Հակոբյանը գաղտնիք բացեց՝ մոտ մեկ ամիս առաջ «Կիսաբաց լուսամուտների» մի հաղորդում առանց աղմուկ հանելու փոխհամաձայնության գալով՝ հանել են եթերից ու չեն թողել հեռարձակել: Նա ասաց, որ իր, վարչապետի, հանրության արդարացի դժգոհությունը չի կարող իրավական հետևությունների հիմք տալ: Տիգրան Հակոբյանը նշեց, որ օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն կա, օրինակ, 18+ և այլ նշագրումներով ու սահմանափակումներով հարցը լուծելու:

ՀՌԱՀ նախագահը խոսեց եթերի լեզվի մասին: Նա ասաց, որ լեզվի անաղարտությունը լիարժեք ապահովել հնարավոր չէ. «Դուք ինքներդ գեղարվեստական արտասահմանյան ֆիլմեր եք նայում, փորձեք պատկերացնել, որ ամերիկյան էքշըններում, բոյեվիկներում լեզվի անաղարտությունը պահպանեն, կկորցնեն գեղարվեստական արժանիքները, արժանապատվությունը»:

Factor.am-ի դիտարկմանը՝ հաղորդում կա, որտեղ Լիլի Մորտոյի  ֆիզիկական բարեմասնություններն են առանցքում (խոսքը Women’s club հաղորդման մասին է- խմբ.) , դրա շուրջ մի ամբողջ հաղորդում է եթեր հեռարձակվում, հանձնաժողովն այստեղ անելիք չունի՞:

Ի պատասխան՝ Տիգրան Հակոբյանը նախ ճշտեց՝ ո՞վ է Լիլի Մորտոն, հետո ասաց. «Անելիք չունի հանձնաժողովը: Օրենքով ու Սահմանադրությամբ ամրագրված է, իրավունք չունենք միջամտել բովանդակությանը, դա ԶԼՄ-ների խոսքի ազատության և անկախության երաշխիքներից մեկն է»:

Լրագրողի դիտարկմանը, որ նախորդ անգամ ԱԺ-ում երբ նա նմանատիպ մի պատասխան տվեց, Նիկոլ Փաշինյանը շատ դժգոհ էր պատասխանից, նա ասում էր, որ եթե այդ տրամաբանությամբ շարժվեն, ուղիղ հեռարձակմամբ եթեր կտան «Զուգարանային կրքեր» հաղորդումը: Տիգրան Հակոբյանն արձագանքեց՝ ասելով, որ օրենքով սահմաններն են այն չափորոշիչները, որոնք կնվազեցնեն և՛ վարչապետի, և՛ մեր բոլորի դժգոհությունները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան