ԱԺ-ն քննարկում է Մարտի 1-ի ժամանակ վնասվածքներ ստացած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է ԱԺ փոխնախագահներ՝ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի ներկայացրած «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծը։

Նախագծի նպատակն է 2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձություններից 11 տարի անց պատշաճ ուշադրության արժանացնել տարիներ շարունակ անտեսված և հարազատների կորստից հետո մինչ օրս սոցիալական, առողջական, հոգեբանական խոր խնդիրների առաջ կանգնած զոհված (մահացած) անձանց ընտանիքներին և առողջությանը վնաս կրած անձանց:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նախագծի հեղինակներից Լենա Նազարյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարգի փոխհատուցման մասին է խոսքը։

Ի պատասխան Լենա  Նազարյանը նշեց, որ աջակցության տրամադրման ձևը կարող է լինել ոչ միայն ֆինանսական: Աջակցության տրամադրման կարգը դեռ հայտնի չէ, և այս հարցով  Կառավարությունում կսկսվեն քննարկումներ։

Նշենք, որ այս նախագծով աջակցություն չեն ստանա այն անձինք, որոնք չունեն մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ ստացած ծանր կամ միջին ծանրության վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության եզրակացություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան