Փաստաբանը հին տրամաբանության մեջ է մնացել. Ալեն Սիմոնյանը՝ Դավիթ Սանասարյանի փաստաբանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Մարդիկ ազատ են նշել այն, ինչը իրենց հետաքրքիր է: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ երկու օր Երևանում նշվել է մարիխուանայի միջազգային օրը:

Խոսելով Քաղաքացու օրվա միջոցառումների մասին, Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ այս օրը ձերբակալվել են Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը, իսկ ինքը իր մի քանի թիմակիցներով պայքարել է ժողովրդի հետ:

Մեր հարցին, որ բազմաթիվ կարծիքներ կան, որ այդ Քաղաքացու օրվա միջոցառումները կազմակերպելու համար տրամադրված 124 մլն-ը կարելի էր ավելի արժեքավոր նպատակների համար ծախսել, պատգամավորն ասաց. «Ես լսել եմ հակառակ կարծիքներ, որ այո՛, պետք է նշենք: Սա հերթական միջոցառումը չէ, սա կարևոր իրադարձության արձանագրում է»:

ԱԺ փոխնախագահն ասաց, որ այսօր քննարկվելու է նաև Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու օրենքի նախագիծը:  Իսկ թե այն իրենից ինչ է ենթադրում Ալեն Սիմոնյանն ասաց, որ նախագիծը ներկայացնելիս կասի:

Ապա անդրադառնալով Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու գործին՝ հայտարարեց, որ այսօր ունենք իրավապահ համակարգ, որին վստահում են բոլորը: Մեր հարցին, եթե պարզվի, որ Դավիթ Սանասարյանը ներգրավված է եղել կոռուպցիոն գործարքներում, որքանով այն կվնասի հեղափոխությանը, Սիոմնյանն ասաց. «Վնաս կտա, որովհետև ինձ համար շատ ցավալի կլինի: Չեմ ուզում այդ մասին խոսել, որովհետև դա ինձ համար տհաճ թեմա է»:

Մեր դիտարկմանը, որ պառակտում է նկատվում, մասնավորապես՝ կան Դավիթ Սանասարյանի աջակիցներ և Արթուր Վանեցյանի աջակիցներ, Ալեն Սիմոնյանը մեկնաբանեց. «Արթուր Վանեցյանը վարչապետին կից հիմնարկի տնօրեն է: Նա քաղաքական միավոր չէ: Կա պետություն և կա օրենսգիրք»:

Հարցին, որ Դավիթ Սանասարյանի փաստաբանը հայտարարում է, որ նրա վրա գործ են սարքել, Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ այդ փաստաբանը հին տրամաբանության մեջ է մնացել:

Մանրամանսերը՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան