ԱԺ-ն քննարկում է թրաֆիքինգի զոհերի համար նախատեսված աջակցության տրամադրման կարգը․ փոփոխություն է առաջարկվում օրենքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ազգային ժողովի ապրիլի 22-ի նիստում քննարկվում է Կառավարության ներկայացրած «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Նախագծի հիմնական զեկուցողն է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղական Գեմաֆին Գասպարյանը։

Նախագծով առաջարկված փոփոխություններն ու լրացումները առնչվում են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բնագավառում նոր մեխանիզմների ներդրման, պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների միջև հարաբերությունների կարգավորման, առկա կառուցակարգերի ամրապնդման հարցերին:

Փոփոխությունները ոչ միայն կնպաստեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բնագավառում օրենսդրության կատարելագործմանը, այլև կբարձրացնեն հարակից ոլորտների օրենսդրության և օրենքների կիրառման արդյունավետությունը, կսահմանեն համագործակցության հստակ շրջանակ՝ զոհերի, այդ թվում երեխա զոհերի հայտնաբերման, նույնացման, աջակցության ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներն արագ և արդյունավետ կազմակերպելու համար:

Նախագծի ընդունումը հիմք կստեղծի թրաֆիքինգի դեմ պայքարում համագործակցության նոր հարաբերությունների ձևավորման, համագործակցության շրջանակի ընդլայնմանն ու աջակցության բարելավմանը, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված երեխաների ուղղորդման գորընթացը սահմանելու համար: Արդյունքում կներդրվեն նոր մեխանիզմներ ու կկատարելագործվեն ընթացակարգերը, կհստակեցվեն փոխգործակցության հետ կապված ժամկետները, կստեղծվեն գործակցային նոր հնարավորություններ, կամրապնդվի միջգերատեսչական ու բազմամասնագիտական համագործակցությունը:

Առաջարկվող փոփոխություններով սահմանվում է թրաֆիքինգի հավանական զոհերի, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին օրենքով նախատեսված աջակցության տրամադրման կարգը և չափը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան