Արդյոք Տիգրան Ավինյանը վարձահատույց չի՞ եղել Ձեզ՝ իր ընտանիքին պատկանող ընկերությանը տված դրամաշնորհի համար․ Արման Բաբաջանյանը՝ Գեղամ Գևորգյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 09:45
Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է զորամասերից մեկը ու հետևել առավոտյան մարմնամարզությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
28.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարան ներկայացած ՏՄՊՊՀ նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանին ասաց, որ զարմացած է, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը հենց նրան առաջադրել այս  պաշտոնում։

«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանին պատկանող «Իրգեյթ» ընկերությունը նախորդ՝ 2018 թվականի մարտի 15-ին դիմել է Ձեր գլխավորած Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին՝ դրամաշնորհ ստանալու հայտով, իսկ արդեն մայիսի 25-ին, երբ Ավինյանն արդեն փոխվարչապետ էր, Ձեր գլխավորած հիմնադրամը որոշում է կայացրել այդ ընկերությանը հատկացնել 37 մլն դրամ, որից 16 մլն դրամն անհատույց։ Ձեր գլխավորած հիմնադրամն, ըստ էության, փոխվարչապետին պատկանող ընկերության հետ վերջնական համաձայնագիր է կնքել 2018 թվականի օգոստոսի 1-ին, որից ընդամենը մի քանի ամիս անց՝ հոկտեմբերի 16-ին,  Դուք նշանակվել են գյուղատնտեսության նախարար։ Արդյոք Ձեզ Տիգրան Ավինյանը վարձահատույց չի՞ եղել՝ իր ընտանիքի արտադրության համար տրված դրամաշնորհի դիմաց»,-Գեղամ Գևորգյանից հետաքրքվեց պատգամավորը։

Ի պատասխան՝ Գևորգյանը նշեց, որ դրամաշնորհի տրամադրման որոշումը կայացվել էր մեկ այլ նախարարի օրոք, և հիմնադրամի տնօրենը զուտ ձևաբանական առումով հիմնադրամի անունից հրապարակել է փաստաթուղթ։

Գևորգյանը նաև հավելեց, որ տրամադրված ամբողջ դրամաշնորհի փաթեթը ստուգվել է բոլոր ներպետական և միջազգային չափանիշներով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան