Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը.
Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում`
Սպասվում է առանց տեղումների եղանակ: