Ո՞վ ինչպես 17 տարի առաջ ձեռք բերեց «Արարատցեմենտ» գործարանը 200 հազար դոլարով․ Հայկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն այսօր խորհրդարանում քննարկվող Պետական տուրքի մասին օրենքում լրացումներ կատարելու նախագծի վերաբերյալ ԲՀԿ-ական պատգամավորների քննադատությանն անդրադառնալով նշեց, որ ստեղծվել է այնպիսի տպավորություն, որ իրենք՝ նախագիծն ԱԺ բերող ուժը, ժողովրդի թշնամին են։

«Ժանրի կանոնների համաձայն՝ ես այսօր պետք է ներկայացնեի, թե 17 տարի առաջ ով, ինչպես ձեռք բերեց «Արարատցեմենտ» գործարանը 200 հազար դոլարով՝ դա «Ռոբերտո» ընկերությունն էր, և ձեռք բերեց այն ժամանակ, երբ կային 35 մլն դոլարի ներդրումային ծրագրեր, որոնք մերժվեցին։ Ես նույն  ժանրի կանոններով պետք է ներկայացնեի «Արարատցեմենտ»-ի վճարած հարկերը. օրինակ, ինչպես 2017 թվականին վճարեց  800 մլն դրամից ավել հարկ, իսկ 2018 թվականին՝  1,4 մլրդ դրամով ավել հարկ։ Ժանրի կանոնների համաձայն՝ պետք է հարցնեի՝ դա ստվե՞ր էր, թե՞ ոչ: Կամ պետք է հարցնեի, թե ինչպես է այս ընկերության արտադրանքը Վրաստան արտահանվում 25 հազար դրամով, իսկ այստեղ վաճառվում էր 60 հազար դրամով։ Նորից ժանրի կանոնների համաձայն՝ պետք է հիմա հարցնեի՝ ո՞վ է ժողովրդի թշնամին, բայց կարծում եմ՝ դրա կարիքը չկա»,- ասաց  իմքայլական պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան