Ինչպե՞ս եք պատրաստվում խեղաթյուրել Հարկային օրենսգիրքը և ազդել մեր ներդրումային միջավայրի վրա․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանին մտահոգում է այն, որ պետությունը պետական տուրքի միջոցով լուծում է ներմուծման խնդիրը:

«Պետական տուրքը դա պետության կողմից ծառայությունների և գործողությունների համար սահմանված պարտադիր վճարն է: Խնդրում եմ նշել, թե ի՞նչ ծառայությունների համար է սահմանվել ներմուծվող ցեմենտի համար պետտուրքի համար նախատեսված 22 հազար դրամը, այստեղ չկա որևէ ծառայության մասին խոսք, և սա որևէ աղերս չունի Պետտուրքի մասին օրենքի հետ։ Ասում եք, որ պաշտպանական միջոց կարող եք ներդնել, որ օրենքը ավելի շուտ մտնի ուժի մեջ, ի՞նչ է նշանակում պաշտպանական միջոց, ինչպե՞ս եք պատրաստվում խեղաթյուրել Հարկային օրենսգիրքը, ազդել մեր ներդրումային միջավայրի վրա, չէ՞ որ մենք մեսիջ կտանք ներդրում անողներին, որ մեր երկրում ցանկացած պահի կարող է պաշտպանական միջոց ներդրվել, և նրանք կունենան այն, ինչը չէին կարող ակնկալել իրենց ներդրումներն անելիս: Սա վտանգավոր մոտեցում է»,- ԱԺ-ում քննարկվող նախագծի վերաբերյալ իր մտահոգությունները բարձրաձայնեց Մանե Թանդիլյանը։

Պատգամավորը նշեց, որ նախագծի ընդունումն այս տեսքով պետք է հետաձգել, քանի որ դրանում կան նաև հակադրություններ ԵՏՄ-ում մեր ստանձնած պարտավորությունների մասով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան