Ցեմենտ արտադրողների հետ այո՛, հանդիպել ենք, որ չանեինք կասեին գուցե Ծառուկյանը «Նիվա՞» է նվիրել․ Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապրիլի 19-ին Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը:

Նշենք, որ այս նախագծով նախատեսվում է սահմանել բարձր տուրքեր ՀՀ-ի շուկա ներկրվող իրանական ցեմենտի համար՝ ամրապնդելով  տեղական ցեմենտ արտադրող ընկերությունների դիրքերը։

Նախագծի հարակից զեկուցող, Տնտեսական հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը նախագծի վերաբերյալ նշեց, որ Հայաստանում այս պահին գործում է ցեմենտ արտադրող երեք խոշոր գործարան, որոնցից մեկն աշխատում է ներմուծվող հումքով։

«Այս ընկերություններից Արարատի ցեմենտի գործարանը  1 տոննա ցեմենտի համար առաջարկում է 40 հազար դրամ բացթողնման գին, Հրազդանի գործարանը՝ 48 հազար դրամ, Երևանինը՝ 41 հազար դրամ, իսկ 2018 թվականի հեղափոխությունից հետո  հայկական շուկա ներմուծվեց շատ ավելի էժան՝ 8-10 հազար դրամ արժեցող ցեմենտ և եթե ՊԵԿ-ն ու կառավարությունը քայլեր չձեռնարկեին, Հայաստանում ցեմենտ արտադրող երեք ընկերություններն էլ շատ արագ կփակվեին։ Կառավարության իրականացրած քայլերի արդյունքում, սակայն, ազատ մրցակցային պայմաններ ապահովելու համար տեղական ցեմենտը էժանացավ 10 հազար դրամով։ Այժմ էլ Կառավարությունն առաջարկում է ներմուծվող ցեմենտի համար սահմանել 22 հազար դրամ պետտուրք, քանի որ առաջիկայում այլևս չենք կարողանալու հսկիչ գին կիրառել դրա համար։ Կառավարության այս առաջարկը դժգոհություններ է առաջացրել տեղական արտադրողների մոտ․ նրանք պահանջում են, որ պետտուրքի գինն ավելի բարձր լինի»,- ասաց  Սարգսյանը։

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամները հանդիպել են ցեմենտ արտադրողների հետ՝ Հայկ Սարգսյանը հաստատեց՝ շեշտելով, որ այս օրերին պարոն Ծառուկյանը հայտարարել է, որ ես հանդիպել եմ ցեմենտ արտադրողների հետ՝ նկատի ունենալով, որ դա ուղղված է ընդդեմ Արարատի ցեմենտի գործարանի։

«Պետք է ասեմ, որ այո՛, մենք հանդիպել ենք բոլոր ցեմենտ արտադրողների հետ, եթե չհանդիպեինք կասեին՝ ինչու չենք հանդիպել, գուցե Գագիկ Ծառուկյանը նրանց «Նիվա՞» է նվիրել»,- նկատեց Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան