Ամենավատն այն է, որ դա որպես կոմպրոմատ են ներկայացնում. Վահագն Հովակիմյանը՝ «Կենտրոն» ՀԸ-ում աշխատանք փնտրելու ԲՀԿ-ականի «մեղադրանքի» մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հետ

– Պարո՛ն Հովակիմյան, այսօր ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կառուցվածքի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը: Դրա շրջանակում այս օրերի ընթացքում բուռն քննարկումներ էին, բայց այսօր, կարծես, բանը հասավ արդեն վիրավորանքների, հիշեցումների՝ նաև կապված նախկինում Ձեր գործունեության հետ: Ինչո՞ւ ԲՀԿ խմբակցության պատգամավորների հետ այսպիսի սուր հակամարտություն սկսվեց:

– Խորհրդարան է, որտեղ տարբեր կարծիքներ են բախվում, տարբեր կենսագրություններով մարդիկ են, բնական, բուռն քննարկումներ, բանավեճեր, կարծիքների, տեսակետների փոխանակում է: Իմ կարծիքով՝ սա նորմալ, բնական երևույթ է: Ավելի տարօրինակ է, երբ խորհրդարանում բոլորը, այսպես ասենք, միապաղաղ, նույն կարծիքն ունեն, ամեն ինչում համաձայն են:

– Դուք հիշեցրիք, որ ԲՀԿ խմբակցության, կուսակցության առաջնորդը ելույթներ չի ունեցել առհասարակ…

– Այն, ինչ հնչեց խորհրդարանի բանավեճին, ցանկություն չունեմ նորից բերել հարցազրույցի ֆորմատ: Եղել է բանավեճ, ասվել է այն, ինչ պիտի ասվեր, հնչել են փոխադարձ հայտարարություններ… Քանի որ իմ կենսագրության հետ կապված որոշակի, իբրև թե, բացահայտումներ փորձ արվեց անել, ես ուղղակի ասեմ, որ, մեղմ ասած, ճիշտ բան չի ասվում: Ճշմարտությունը նրանում է, որ 2015 թվականի ամռանը, երբ ես արդեն «Ժողովուրդ»-ում էի աշխատում՝ փոխխմբագիր էի, ես զուգահեռ ունեի հեղինակային հաղորդում ստեղծելու ծրագիր: Ու այդ ընթացքում մի քանի մասնավոր հեռուստաընկերությունների հետ բանակցել եմ, այդ թվում՝ հանդիպել եմ Իվետա Տոնոյանի հետ՝ այդ հաղորդումը «Կենտրոն» հեռուստաընկերությունում անելու հնարավորությունը քննարկելու նպատակով: Սա է եղել: Իրենք քննարկել են ծրագիրը, հետո ասել են՝ ոչ: Այսինքն՝ աշխատանք խնդրել… պիտի ասեմ, որ ես երբեք աշխատանք չեմ խնդրել:

– Իվետա Տոնոյանը, կարծես, սա Ձեզ ինչ-որ բան հիշեցնելու, հակադարձելու համար ասաց:

– Ամենավատն այն է, որ եթե նույնիսկ որևէ մեկն իրենցից աշխատանք է խնդրում, դա որպես կոմպրոմատ են ուզում օգտագործել:

– Ինչպե՞ս եք այդ քայլը գնահատում:

– Դա շատ վատ է, որովհետև չեմ կարծում, որ որևէ լրագրող, որը ժամանակին ցանկացել է «Կենտրոն»-ի հետ համագործակցել, ինչ-որ վատ բան է արել: Ուղղակի այսօրվա բանավեճերի ֆոնին, ինձ թվում է, ինձ խոցելու խնդիր էր դրված:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: