«Սրանից հետո մեր խոսակցությունն այլ կլինի». ԲՀԿ-ի նյարդերը տեղի են տալիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.06.2026 | 21:34
Ադրբեջանում թալիշների նկատմամբ համակարգված խտրականություն է․ ՀՀ-ի հետ կապերի համար դատապարտված թալիշ հետազոտողը՝ Բաքվի դատարանում
12.06.2026 | 21:19
Հունիսի 15-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.06.2026 | 21:04
Պուտինը նշել է Ուկրաինայի պատերազմին մասնակցող ռուսական զորքերի թիվը
12.06.2026 | 20:47
Թրամփի փեսա Ջարեդ Քուշներն Ալբանիայում շքեղ հանգստավայր է կառուցում․ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել
12.06.2026 | 20:32
Ապարանի ջրամբարը կարող է ամբողջությամբ լցվել․ հնարավոր են հեղեղային ջրահոսքեր. ՆԳՆ ՓԾ
12.06.2026 | 20:21
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
12.06.2026 | 20:13
Facebook-ում լայնածավալ խափանումներ են գրանցվել
12.06.2026 | 20:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Հետընտրական Հայաստան․ ընդդիմությունը պե՞տք է վերցնի մանդատները, թե՝ ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 19:55
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
12.06.2026 | 19:41
ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ
12.06.2026 | 19:28
Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից հրապարակված համաձայնագրի պայմանները ճշմարտության հետ կապ չունեն
12.06.2026 | 19:13
ՔԿԾ-ն նպատահակարմար չի գտնում թույլատրել նկարահանել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պայմանները. Factor TV-ի դիմումը մերժվել է
12.06.2026 | 19:00
ԵՏՄ-ում համակարգային փլուզում կլինի ՀՀ-ի բացակայության պատճառով․ ՌԴ-ին ձեռնտու չի մեզ վնասելը․ Սոս Խաչիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 18:56
ՌԴ-ն այս սահմանափակումներով փորձում է բիզնես դաշտի մոտ բողոք առաջացնել ՀՀ կառավարության դեմ․ Սոս Խաչիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 18:38
Ուկրաինայի պատերազմում զոհվել է 18 տարին չլրացած առնվազն 200 ռուսաստանցի․ BBC
Բոլորը

Իմքայլական Վահագն Հովակիմյանը խորհրդարանի այսօրվա նիստում մտքից չէր հանել Էդմոն Մարուքյանի երեկվա դիտողությունը, որ նոր իշխանությունը հագել է Սերժ Սարգսյանի կոստյումը առանց երկու կոճակի:

«Ես, իհարկե, հավատում եմ, որ պարոն Մարուքյանը ոչ միայն կոճակների այլև մանրաթելերի մանրամասնությամբ կարող է տիրապետել Սերժ Սարգսյանի կոստյումին, բայց ես ուզում եմ նշել, որ մենք միշտ ունեցել ենք մեր կոստյումը և կրելու ենք մեր կոստյումը»,- վստահեցնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը։

Պատգամավորը մեղադրանքներ ուներ նաև ընդդեմ ԲՀԿ խմբակցության, որն, ըստ իրեն, կասկածի տակ է դնում նոր իշխանության նախարարների իրազեկության մակարդակը:

«Իրենց խմբակցության ղեկավարը լինելով 16  տարվա պատգամավոր, առաջին անգամ այս ամբիոնից ելույթ է ունեցել այս տարվա հունվարին։ Դիմացինին կոմպետենտության համար մեղադրելու համար պետք է այս հիշողությունն ունենալ»,- Գագիկ Ծառուկյանի հասցեին ասում է պարոն Հովակիմյանը։

«Առերեսվեք ձեր աչքի գերանների հետ»,- բոլոր ընդդիմադիրներին կոչ էր անում նախկին լրագրողը։ Առաջինը բորբոքվեց ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը։

«Եկել եք ստեղ, ոնց որ յարմրկա էկած լինեք, կոստյում, զուգագուլպա, տաբատ, վարտիք, անդրավարտիք։ Ծրագրից խոսացեք, ի՞նչ ունեք էս ժողովրդին ասելու, ինչ տնտեսական ծրագիր ունեք»,- բարձր ձայնով ասում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը։

Սերգեյ Բագրատյանն այսօր առաջին անգամ էր դուրս գալիս ափերից, Վահագն Հովակիմյանը դիպչել էր սրբության սրբոցին՝ նշելով, որ ԲՀԿ խմբակցության ղեկավարը 16 տարվա մեջ միայն այս տարվա հունվարին է խորհրդարանի ամբիոնից խոսել։ Ինքը Վահագն Հովակիմյանից նման բան չէր սպասում։

«Սա վերջին դեպքը լինի, և ես խոսք եմ տալիս, որ սրանից հետո մեր խոսակցությունն այլ կերպ կլինի, կամ մենք իրար հարգում ենք, կամ վերջացնենք այս թատրոնը»,- զգուշացնում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը։

Կառավարության կառուցվածքի մասին նախագծի եզրափակիչ ելույթում հեգնանքը չէր լքում նաև արդարադատության նախարարին։ Նա նույնպես թիրախավորել էր «Լուսավոր Հայաստանի» ղեկավարին՝ կոստյումը, որի մասին խոսում է նա, իրականում Սերժ Սարգսյանինը չէ, այլ հենց կառավարությանը, քանի որ Էդմոն Մարուքյանի պատկերացրած կառավարությունը ընդամենը երկու նախարարով է ավել Արտակ Զեյնալյանի պատկերացրածից։

«Ի՞նչ նկատի ունեք ասելով, որ երկու կոճակ եք կտրել դուք դա նկատի ունեք Գյուղատնտեսության նախարարությունը և Մշակույթի նախարարությու՞նը։ Դուք հոգու խորքում նախարարություններին վերաբերվում եք որպես կոստյումի երկու կոճակի»,- հեգնում է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

Ինչ վերաբերվում է ԱԱԾ-ն և Ոստիկանությունը նախարարություններ դարձնելու Փաշինյանի խոստումին, որն այնքան կարևորում է Էդմոն Մարուքյանը, պարոն Զեյնալյանը հասկացնում է, որ Փաշինյանը փոխել է իր համոզմունքը․ «Մենք իրավապաշտպաններս գիտենք, որ կարծիքն ազատության իրավունքը բովանդակում է, նաև ներառում է ազատորեն կարծիքը փոխելու իրավունք։ Հանգամանքների փոփոխության պատճառով կարող է ձևավորվել այլ կարծիք»։

Փոխարենը Արտակ Զեյնալյանն ասում է՝ եթե ընդդիմությունն ուզում է վերահսկել ԱԱԾ և Ոստիկանության պետերին, կարող է հրավիրել խմբակցություն, կարող է գրավոր հարցումներ ուղղել նրանց։ Էդմոն Մարուքյանին այս առաջարկը չի ոգևորում:

««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կքվեարկի դեմ, նաև ունենալով համոզմունք, որ այս կառուցվածքը, որ հիմա ընդունվում է երկար չի գործելու, որովհետև այն ի սկզբանե անարդյունավետ է»,- հայտարարում է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

ԲՀԿ-ն նույնպես որոշեց դեմ քվեարկել կառավարության կառուցվածքին։ Այդ մասին հայտարարություն անողը Միքայել Մելքումյանն է․ «Այս կառուցվածքը, ինչպես և ծրագրի թերությունները կառավարության ևս մեկ անգամ ապացուցում են, որ տնտեսական հեղափոխություն անհնար է իրականացնել և այս մեկ տարին դա ցույց տվեց»։

Նախագծին առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեցին միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։ 71 կողմով հաստատվեց կառավարության կառուցվածքը, ըստ որի նախարարությունները կլինեն 12-ը։

Մհեր Արշակյան