Ձեր չափը ճանաչե՛ք, կա՛մ իրար հարգում ենք, կա՛մ վերջացնում ենք այս թատրոնը․ Սերգեյ Բագրատյանը՝ Վահագն Հովակիմյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն այսօր խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորներին խորհուրդ տվեց նախքան երիտասարդ պատգամավորներին քննադատելը հիշել, որ սեփական խմբակցության ղեկավարը, 16 տարվա պատգամավոր լինելով, առաջին անգամ այս ամբիոնից ելույթ է ունեցել այս տարվա հունվարին:

«Դիմացինին կոմպետենտության մեջ մեղադրելու համար գոնե այդ հիշողությունը պետք է ունենալ»,- ասաց Հովակիմյանը ընդգծելով, որ երեք գումարման ԱԺ-ում  երեք տասնյակ պատգամավոր ունեցող խմբակցությունից խորհրդարանի այս ամբիոնից միշտ ելույթ են ունեցել 5-6-ը:

Հովակիմյանի այս ելույթին արձագանքեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ կոչ անելով իրենց խմբակցության ղեկավարի հասցեին որևէ վիրավորական արտահայտություն չանել։

«Ինչպե՞ս եք մարդուն թույլ տալիս մարդկանց անվանարկել՝ առաջին անգամ ելույթ ունեցավ։ Դուք առաջին անգամ էնքան բան չեք արել ձեր կյանքում, չի կարելի։ Սա վերջին դեպքը լինի և Ձեզ խոստանում եմ, որ սրանից հետո մեր խոսակցությունն այլ կերպ կլինի։ Ձեր չափը ճանաչե՛ք, կա՛մ իրար հարգում ենք, կա՛մ վերջացնում ենք այս թատրոնը»,- ասաց Բագրատյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան