Անտեղյակ, բայց վստահ. արդարադատության նախարարի խոսքի գինը. ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանության կազմավորման 101-րդ տարեդարձի օրը բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարեց, թե ինքը տեսնում է խոշտանգումներից զերծ ոստիկանություն:

«Ոստիկանությունը գտնվում է առաջնագծում, և այս առաջնագծում է, որ նաև հանդիպում է հանցագործության, զանցանքի մեջ կասկածվող անձի հետ։ Ու այստեղ է, որ սկսում են գործել այդ անձի՝ միջազգայնորեն ստանձնած և Սահմանադրությամբ իշխանությունների վրա դրված պարտականությունները։ Եվ այստեղ է, որ ոստիկանը պետք է բանեցնի իր գիտելիքը, իր մարդասիրությունը, որպեսզի չխախտվի մարդու իրավունքը։ Վստահորեն կարող ենք պնդել, որ խոշտանգումները, ցուցմունքներ կորզելու պրակտիկան մնացել են անցյալում»,- հայտարարել է նախարարը։

Մինչդեռ ապրիլի 8-ին մահացած Երևանի 36-ամյա բնակիչ Էդգար Ծատինյանը մահվանից 1 օր առաջ գտնվել է ոստիկանական բաժանմունքում։ Մահվանից առաջ նրա հետ զրուցած ընտանիքի անդամները պնդում են, որ Էդգար Ծատինյանը Ոստիկանության բաժանմունքում խոշտանգվել է:

«Մեքենայի մեջ ջարդելով՝ հեռախոսը վերցնում են, ասում է՝ թողեք, զանգեմ տատիս ասեմ, որ ինձ տանում եք, չեն թողնում: Ծեծելով տանում են Ոստիկանություն, էնտեղ լավ ծեծում են, ո՛չ միայն իրեն, այլ Աբրահամին, Ֆեդյային, թաղից մի 15 հոգու։ Ծեծում են մի այլ կարգի, ասում են՝ էնքան էին խփել պոչկեքիս, չեմ կարողանում շարժվել։ Երեխես ասել ա՝ մի կում ջուր տվեք, կանդալած տանում են զուգարան, քցում են գետնին, սկսում են խփել։ Ասում ա՝ ոտքիս մեջ շիշ կա, մի խփեք, ինքը որ վթարի էր ենթարկվել, ոտքը հավաքած ա շշով։ Ասա, թե որ ոտքդ ա, որ կտրենք»,- Factor.am-ին պատմել է Էդգարի մայրը՝ Լարիսա Եթարյանը։

Այսօր Ազգային ժողովում լրագրողները հարց են ուղղել արդարադատության նախարարին, թե ի՞նչ գիտի Էդգար Ծատինյանի մահվան մասին, ինչին ի պատասխան Արտակ Զեյնալյանը նշել է․ «Ես անծանոթ եմ դրան, ինձ ոչինչ չի ասում այդ անուն-ազգանունը, ես երկու օր է՝ աշխատում եմ Ազգային ժողովում»։

Մինչդեռ, նկատենք, որ Էդգար Ծատինյանը մահացել է ապրիլի 8-ին՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում, իսկ մամուլը դեպքի մասին բարձրաձայնել է 7 օր առաջ։